Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) ԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. Մելոյան ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը 

Արցախի թեման որևէ իշխանության, որևէ քաղաքական խունտայի սեփականությունը չէ․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է․

«ՔՊ-ականներն ամեն օր ապացուցում են, որ իրենց արգելված է «Արցախ» բառի արտաբերումից մինչեւ Արցախի թեմայի արծարծում եւ որեւէ գործընթաց։ Խորհրդարանում ՔՊ-ական մեծամասնությունը մերժեց անգամ ընդդիմության նախաձեռնությունը, որով առաջարկվում էր արցախահայերի կենսապայմաններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել։

Իշխող խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը հայտարարեց՝ դեմ են քվեարկելու, ու դա փորձեց բացատրել ընդդիմության ունեցած լծակներով, թե` կարող եք հարցեր տալ ու հարկավոր տեղեկությունը գտնել։ Բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովը եթե ստեղծվեր, սոցիալական, հումանիտար բնույթի հարցերի պիտի անդրադառնար, պիտի գնահատեր արցախահայերի կարիքները, նրանց օժանդակությանն ուղղված ծրագրերը։ Թվում է, թե մի անմեղ թեմա է, անգամ վերադարձի մասին որեւէ հիշատակում չկա, եթե մի կողմ թողնենք հնարավոր ու հավանական չարաշահումների բացահայտման ռիսկի նկատմամբ ՔՊ-ականների վախերը: Բայց եթե անգամ մի պահ ընդունենք, որ իշխանություններն ամենաազնիվն ու մաքրամաքուրն են, ինչպես փորձում են ներկայանալ, ու արցախահայերի անունով Հայաստան եկած միլիոնավոր դոլարների օժանդակության հնարավոր չարաշահումների բացահայտման վախերն էլ չկան, նրանք այս հանձնաժողովին չէին կարող կողմ լինել մի պարզ պատճառով՝ հանձնաժողովի անվան մեջ «Արցախի Հանրապետություն» ձեւակերպումն է, մի բան, որ նրանք կոլեկտիվ կերպով մերժում են՝ Արցախը համարելով Ադրբեջանի մաս։

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով, իշխանական մեծամասնության դիրքորոշումը զարմանալի չէ՝ Արցախը ոսկոր է նրանց կոկորդին։

«Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում արցախցիների վերադարձի հարցն են բարձրաձայնում շատ երկրներ, նրանք դատապարտում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, շատ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ այդ գործողությունները որակել են ցեղասպանություն, եւ միայն այն երկրները, որոնք ադրբեջանահաճո քաղաքականություն են վարում, չեն խոսում Արցախի մասին։ Ցավոք, ադրբեջանահաճո իշխանությունների շարքում են նաեւ ՀՀ օրվա իշխանությունները, որոնք գործում են թուրք-ադրբեջանական տանդեմին սիրաշահելու, ոչ թե հայկական շահն առաջ տանելու ուղղությամբ, ուստի փորձում են բոլոր հարթություններում Արցախի հարցը ձախողել։ Մեր դառը իրականությունը սա է»,- «Հրապարակ»-ին ասում է Դավիթ Գալստյանը։

Արցախի պատգամավորը միանշանակ ու ակնհայտ է համարում ՀՀ իշխանությունների գործելաոճը, որպես ցցուն օրինակ նշում է Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ կապույտ անձնագրերը չճանաչելու փաստը։ Գալստյանի խոսքով, իրենք՝ որպես Արցախի Հանրապետության իշխանություններ, բռնի տեղահանումից ի վեր բարձրաձայնում են, որ արցախահայության կարիքներին ուղղված սոցիալական ծրագրերը պետք է քննարկվեն իրենց պատկան մարմինների հետ, որպեսզի ավելի արդյունավետ ու հասցեական լինեն, բայց անգամ սոցիալական ոլորտում ՀՀ իշխանություններն Արցախի իշխանությունների հետ բոլոր քննարկումներից խուսափեցին։

«Մենք տեսնում ենք փափուկ կաբինետներում կայացված «բնակարանային ապահովման» ծրագիրը, որը մենք որակել ենք որպես արտագաղթի ծրագիր՝ ՀՀ իշխանությունների կողմից առաջարկվող։ Այսօր իրենք էլ են հասկանում, որ այդ ծրագիրը տապալված է։ Սա մեկ օրինակ է, եւ նրանք այդ գործելակերպով մեր թշնամիներին ցույց են տալիս, որ ամեն ինչ անելու են, որ Արցախի թեման փակվի: Բայց ես իրենց համոզված ասում եմ՝ Արցախի թեման որեւէ իշխանության, որեւէ խմբակցության, որեւէ քաղաքական խունտայի սեփականությունը չէ, եւ ով փորձի այդ ճանապարհով շարժվել, պատմությունը նրան որպես դավաճան է գնահատելու։ Հայաստանի օրվա իշխանություններն ուղղակի կրակի հետ են խաղում, այդ ամենը մնալու է իրենց վզին, եւ այն խոսքերը, որ Նիկոլ Փաշինյանը հնչեցնում էր, որ ունեցանք 5 հազար զոհ, միայն թե իրեն դավաճան չասեն, դրա ապացույցն են։ Իրենց իշխող խունտայի քայլերը հենց դավաճանական են, որին ժամանակը տալու է իր գնահատականը, եւ օրենքի առջեւ բոլորը պատասխան են տալու»,- ասում է Դավիթ Գալստյանը։

Անդրադառնալով արցախահայերի խնդիրներին, որոնցից ամենաօրհասականը հենց բնակարանայինն է, Գալստյանն արձանագրում է՝ փորձ չի արվում հարցերին հավաքական լուծում տալ, որովհետեւ նպատակը լուծում գտնելը չէ, այլ արցախցիներին ցաքուցրիվ անելն է եւ պարզապես թմբկահարելը, թե բնակարանային ծրագիր ենք իրականացնում, այն դեպքում, երբ աշխատանք չունեցող արցախցիներին բանկերը լրացուցիչ գումար չեն տրամադրում, իսկ ծրագրի շրջանակում առաջարկվողն էլ բավարար չէ։

 «Իրականում այդ ծրագրերը տապալված են ու չեն գործում։ Հայտարարում են, թե ֆինանսավորումը ՀՀ բյուջեից է տրվում արցախցիներին, բայց միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների կողմից տրված գումարների մասին չեն խոսում եւ թմբկահարելով ՀՀ բյուջեից լինելը՝ փորձում են խորացնել հայստանցի-արցախցի ջրբաժանը»,- ասում է Դավիթ Գալստյանը՝ չբացառելով, որ արցախահայերի անունով ստացվող միջոցները նաեւ կարող են մսխվել․ «Տեսանք, որ 2020թ․ Հայաստան համահայկական հիմնադրամի գումարները վերջում պարգեւավճարների տեսքով բաշխեցին եւ այնպես արեցին, որ հանրությունը չիմացավ, թե իրականում այդ միջոցներն ինչի վրա ծախսվեցին։ Այնպես որ, միջազգային կազմակերպություններից արցախցիների անունով գումարներ ստանալն իրենց գրպանները լցնելու հերթական խողովակն է»։

20 հազարից ավելի արցախցի, բռնի տեղահանումից հետո, ըստ մոտավոր տվյալների, արդեն լքել է Հայաստանը։ Միտումը, ցավոք, շարունակվում է։ Բայց, Դավիթ Գալստյանի խոսքով, ՀՀ-ից արտագաղթի ամբողջական տվյալներն իրենց չեն տրամադրում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ամենադիտված