Դամասկոսում ահաբեկչության զոհվել է դարձել Իրանի դեսպանատան աշխատակից․ ՏԱՍՍ
ԱշխարհԴամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակիցը սպանվել է դեկտեմբերի 15-ին իր մեքենայի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական տարրերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակից Սեյյեդ Դաուդ Բիթարաֆի ավտոմեքենան, ինչի հետևանքով նա սպանվել է», - ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Բաղայը «ցավակցություն է հայտնել հանգուցյալի ընտանիքին և ողջ Իրանի ժողովրդին և խստորեն դատապարտել այս հանցավոր արարքը»։
«Բաղայը շեշտել է, որ այս հանցագործության մեղավորներին հայտնաբերելու, հետապնդելու և պատժելու պատասխանատվությունը կրում է Սիրիայի անցումային կառավարությունը։ Նա հավելել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը լրջորեն զբաղվում է այս հարցով», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։