Իրանի ԱԳՆ-ն պլանավորում է այցելել ՌԴ․ Ռուդենկո
ԱշխարհԻրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի այցը Ռուսաստան կարող ենք սպասել 2025 թվականի սկզբին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարող ենք ակնկալել այս և շատ այլ բաներ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ակնկալել, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Ռուսաստանի Դաշնություն 2025 թվականի սկզբին։
Դեկտեմբերի 20-ին ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը տեղեկացրել է Ռուդենկոյի՝ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման մասին։