Գերմանիայի Մագդեբուրգի շուկայի ահաբեկչությունը անընդունելի է․ Սաուդյան Արաբիա
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դատապարտել են Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունը եւ համերաշխություն հայտնել Գերմանիայի ժողովրդին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
« Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունը դատապարտումն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մագդեբուրգ քաղաքի շուկայում տեղի ունեցած վրաերթի դեպքի կապակցությամբ, որը հանգեցրել է մի քանի զոհերի և վիրավորների՝ համերաշխություն հայտնելով գերմանացի ժողովուրդին և զոհվածների ընտանիքներին»,- ասվում է հայտարարությունում։
Սաուդյան Արաբիան մերժում է բռնությունը և «անկեղծ ցավակցություն է հայտնում զոհերի ընտանիքներին, Գերմանիայի կառավարությանն ու ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով զոհերին»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)