«Մոսկվան րոպեների հեռավորության վրա է». Պենտագոն
ԱշխարհՄիացյալ Նահանգները մեծացնում է ճշգրիտ զենքով հեռահար հարվածներ հասցնելու իր կարողությունը։ Դեկտեմբերին պաշտպանության վարչությունը զեկուցել է միանգամից երկու համակարգերի հաջող փորձարկումների մասին՝ LRHW (Long-Range Hypersonic Weapon - հեռահար հիպերձայնային զենք) և PrSM (Precision Strike Missile - բարձր ճշգրտության հրթիռ): Վաշինգտոնը չի թաքցնում, որ նոր արտադրանքը նախատեսված է Եվրոպայում Ռուսաստանին, իսկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին դիմակայելու համար։ Ակս մասին գրում է RIA Novosti-ն։
Երկար տարիներ ԱՄՆ ցամաքային ուժերը իրենց տրամադրության տակ չունեին «երկար ձեռք»՝ գետնից մեծ հեռավորություններ խոցելու ունակ զենք։
ATACMS օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի հեռահարությունը սահմանափակված է 300 կիլոմետրով, իսկ ռուսական «Իսկանդեր-Մ»-ը կարող է խոցել 500-ը: Նման համակարգեր ունի նաև Չինաստանը:
Ամերիկացիներն իրենց պոտենցիալ հակառակորդներից հետ են մնում նաեւ հիպերձայնային զենքի ոլորտում։ Մինչ Մոսկվան և Պեկինը արդեն ունեին նմանատիպ համակարգեր իրենց զինանոցում, Միացյալ Նահանգները երբեք դուրս չեկավ փորձարկման փուլից: