Լեհ կրոնական գործիչներն այցելել են Բաքվի հայկական եկեղեցի
ԱդրբեջանԱդրբեջան է այցելել Վարշավայի Մեծ քահանաների ճեմարանի ռեկտոր Վոյցեխ Բարտկովիչի գլխավորած պատվիրակությունը՝ ծանոթանալու կրոնական համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտին, քրիստոնեական և ալբանական կրոնական եկեղեցիներին, լեհական ժառանգությանը, ինչպես նաև Ադրբեջանի լեհական համայնքի կենսագործունեությանը։
Սեպտեմբերի 8-ին լեհ կրոնական գործիչներն այցելել են Բաքվի Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցի, որտեղ ծանոթացել են եկեղեցու պատմությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։