ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անունները Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները Եկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմ Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել է Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Մասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համար Ռաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն են Կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվել Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր Վրթանես Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն 

Մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը

Հասարակություն

Սեպտեմբերի 27-ին մեկնարկեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը:

«Հայկական ակնաբուժության նախագիծն իր գործունեության ավելի քան 30 տարիներին մեծ արդյունքների է հասել՝ Աչքի շարժական հիվանդանոցի, Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի երկարամյա գործունեություն, մարզային ակնաբուժական կենտրոնների, դիագնոստիկ կենտրոնների հիմնում, պոլիկլինիկաներում ակնաբուժական ծառայությունների բարելավում,  Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ սերտ գործակցությամբ՝ կրթական ծրագրերի իրականացում եւ այլն: Անկեղծ շնորհակալ եմ բոլորիդ՝ ձեզանից յուրաքանչյուրն իր անգնահատելի ներդրումն ունի Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում», - տեսաուղերձում ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

Ողջունելով ներկաներին` ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը նշել է, որ ոլորտի հաջողություններն ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք են: «Համագործակցության 30 տավա փորձ ունենք հիմանդրամի հետ. այն իր բացառիկ դերն ու նշանակությունն ունի առողջապահության ոլորտում: Տեղյակ ենք բազում ծրագրերից, և բոլոր աշխատանքներն իրենց արդյունավետությամբ տարբերվում են: Այս լեփ լեցուն դահլիճը ապացույցն է, որ մասնագիտական հանրույթը շարունակում է ակտիվ ներգրավված լինել ՀԱՆ-ի բոլոր միջոցառումներին: 64-րդ բժշկական առաքելությունն այս տարի աննախադեպ էր: Եվ դուք, որպես մասնագետներ, հնարավորություն եք ունեցել ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին, նոր փորձին: Առողջապահության նախարարության բարեփոխումները և ՀԱՆ ծրագրերը համահունչ են և փոխլրացնում են: Մարզային ծառայություններ. մենք իրականացնում ենք մարզերում արդիականացման աշխատանքներ, ՀԱՆ-ը մեր կողքին է լինում հագեցման, մասնագետների հզորացման առումով: Բոլորիս անելիքները շատ են: Այս համաժողովն այն հարթակն է, որի շնորհիվ կարողանում եք նաև գործուն առաջարկներ ներկայացնել նախարարություն»,- ասել է Քնար Ղոնյանը:

«Հայկական ակնաբուժության նախագծի 64-րդ բժշկական առաքելությունն այս տարի առանձնահատուկ հագեցած ծրագիր ունի: Այն ներառում է Հայաստան այցելած երկու տասնյակ մասնագետների եւ հայ գործընկերների համատեղ քննարկումներ, բարդ դեպքերի վիրահատություններ, երիտասարդ ակնաբույժների համար դասախոսություններ, Հայկական ակնաբուժության նախագծի եւ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի համատեղ WetLab-ում աշխատանքներ եւ այլն: ՀԱՆ-ի կամավորների խմբում են ոչ միայն վաստակաշատ բժիշկներ են, ովքեր արդեն տասնյակ տարիներ իրենց նվիրվածությամբ շարունակաբար աջակցում են մեզ՝ զարգացնելու ակնաբուժական ծառայությունները Հայաստանում, այլ նաեւ առաջին անգամ մեր ծրագրերին միացած ակնաբույժներ ԱՄՆ-ի առաջատար հիվանդանոցներից եւ բժշկական կենտրոններից: Այս հագեցած ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ի բժիշկ կամավորները ծանոթացան նաեւ մարզերում ՀԱՆ-ի կողմից իրականացող աշխատանքներին՝ այցելեցին Աչքի շարժական հիվանդանոց, Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոն եւ տեղի բժիշկների հետ իրականացրեցին բարդ դեպքերի քննարկումներ: ՀԱՆ-ի ծրագրերի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ սփյուռքահայ երիտասարդ մասնագետները եւ կլինիկական օրդինատորները, ովքեր ամեն տարի բժշկական առաքելության շրջանակներում այցելում են Հայաստան», - ասաց Հայկական ակնաբ­­­­­­ուժության նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը Հայկական ակնաբուժության նախագծի հետ սերտ համագործակցում է արդեն 14 տարի՝ ի նպաստ երեխաների առողջության բարելավման, - ասաց Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին: - Մենք՝ մեր հիվանդանոցում, համոզված ենք, որ ցանկացած երեխա՝ անկախ բնակության վայրից, սոցիալական եւ այլ հնարավորություններից, արժանի է լիարժեք առողջապահական համակարգից օգտվելու հնարավորություն ունենալուն: Ես շատ շնոհակալ եմ մեր հայ գործըկերներին՝ մեր երկարամյա համագործակցության համար եւ վստահ եմ, որ այն շարունակվելու է դեռ շատ երկար տարիներ:

«Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է հմուտ բժիշկների եւ Հայկական ակնաբուժության նախագծի համագործակցության շնորհիվ տարեցտարի Հայաստանում զարգանում ակնաբուժության ոլորտը: Այս համաժողովը դրա վառ ապացույցներից է», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ Ջոն Հովանեսյանը (ԱՄՆ):

Երկօրյա համաժողովին կներկայացվեն ակնաբուժության արդի ուղղություններին՝ մանկական ակնաբուժությանը, գլաուկոմային, նեյրոակնաբուժությանը, ցանցաթաղանթի եւ եղջերաթաղանթի հիվանդություններին, ռեֆրակտիվ վիրաբուժությանը, օպտոմետրիային վերաբերող զեկույցներ, պոստեր պրեզենտացիաներ: Առանձին պանելային քննարկում է անցկացվելու հայ եւ ամերիկյան գործընկերների կողմից՝ ներկայացնելու բժշկական էթիկայի մարտահրավերները եւ հնարավորությունները ժամանակակից բժշկության մեջ:

Հաջորդ շաբաթ կանցկացվի նեոնատոլոգիային նվիրված համաժողովը, իսկ նախորդ շաբաթ արդեն տեղի են ունեցել ընդհանուր մանկաբուժությանը եւ մանկական ներզատաբանությանը նվիրված համաժողովներ, որոնք եւս մի քանի հարյուր մասնագետներ են հավաքել մեկ հարկի տակ:

Միջազգային համաժողովին ներկայացված բոլոր նյութերը մասնագիտական շրջանակի համար հասանելի կլինեն անվճար՝ ՀԱՆ-ի եւ ԼԱՄՀ-ի ստեղծած Մանկաբուժական առցանց կրթական հարթակում (OPEN): Այն կծառայի որպես ինքնակրթության եզակի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններից հարթակին միացած բժիշկների եւ առողջապահության ոլորտի այլ մասնագետների համար:

աղբյուր՝ Թերթ. ամ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողությունՖրանսիայի մի քանի շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվիԿատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետոԱդրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոններըԵկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել էՀույն ուսուցիչները հոկտեմբերի 21-ին 24-ժամյա գործադուլ կանցկացնենՍևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ԴատախազությունՈւկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվիՄասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համարՆեթանյահուն սպառնում է Իսրայելի հակառակորդներին նոր հզոր հարվածներովՌաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն ենՎրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունըԿանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվելԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին չի կարողացել ստանալ հրթիռի արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներԵկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր ՎրթանեսՄասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայիՄարսելում զանգվածային միջոցառումները արգելվել են անկարգությունների պատճառով Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրըTelegraph. Մեծ Բրիտանիան նպատակ ունի առաջնահերթ մուտք ունենալ ԵՄ արհեստական ​​բանականության շուկաԿոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոնՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել ՀայաստանըԵրևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՌուբիոն խոստովանել է, որ Ուկրաինական հակամարտությունը հեշտ չէ լուծելCBS. ԱՄՆ-ը առայժմ չի զրկի ուկրաինացի փախստականներին երկրում մնալու իրավունքիցՍևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ ՓաշինյանԾննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգվածՈւկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներինԲոլսոնարոյի որդուն կասկածում են փողերի լվացման մեջԾեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՀյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվելՎարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտԱրաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարՓրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՌուբիոն կոչ է արել Զելենսկիին կենտրոնանալ հակամարտության դադարեցման վրաՄրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքըՏիչինայի փողոցին հարակից ջրատարից փրկարարները դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասինՀամբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՖրանսիայի արդարադատության նախարարը հոկտեմբերի 17-ի անկարգությունները որակել է իշխանությունների ձախողումՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասինՌուբիո. Թրամփի՝ Ուզբեկստան այցը կքննարկվի 2027 թվականին«Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարում
Ամենադիտված