Արևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրը (տեսանյութ) Շարմազանովն ու Իվետա Տոնոյանը խեղճացնում են ադրբեջանցիներին (տեսանյութ) Հրդեհ Երևանի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճան Մեր բարեկամությունը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում․ Վրաստանի նախագահը՝ Փաշինյանին (տեսանյութ) Շվեդիայի դեսպանի հետ քննարկվել է ԼՂ բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակվող անձանց իրավունքները «Մարդ են, նյարդերը տեղի են տալիս». Ավինյանը՝ Նորքի թաղապետի հայհոյանքների մասին (տեսանյութ) ԱԽ քարտուղարը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը «Հին Ապարան»-ի արտադրած կարագում հայտնաբերել են անաէրոբ մանրէներ ՈւՂԻՂ․ Արթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալու Պակիստանը Հնդկաստանին սպառնացել է միջուկային հարձակմամբ. Times of India (տեսանյութ) Իշխանություններին ինչ-որ բան պարտադրելու համար ակտիվ գործողություններ են պետք․ Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալու 

Ադրբեջանի հանցագործությունների մասին ֆիլմը դարձել է Կաննի հաղթող․ հարցազրույց հայ ռեժիսորի հետ (տեսանյութ)

Ժամանց

Ամերիկահայ լրագրող, հեղինակ, սցենարիստ և ռեժիսոր Վիկ Գերամիի «Հայրենիք» ֆիլմը հուլիսին Կաննի կինոփառատոնում հաղթել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Հետաքննող ֆիլմը նվիրված է 2020 թվականի իրադարձություններին, երբ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա՝ հերթական անգամ իրականացնելով հայ ժողովրդի ցեղասպանությունը և սպանելով մոտ 5000 մարդու։

Ֆիլմը ներկայումս ցուցադրվում է ամբողջ Հյուսիսային Ամերիկայում՝ ստանալով դրական արձագանքներ հեռուստադիտողների և փորձագետների կողմից: Ձեզ ենք ներկայացնում Վիկ Գերամիի հետ ԼՈՒՐԵՐ․com-ի բացառիկ հարցազրույցը․

1․ Վիկ, մի փոքր պատմիր քո հայկական արմատների մասին․

Ես ամերիկահայ եմ, երկու ծնողներս էլ հայ են։ Մեր ազգանունը փոփոխվել է մի քանի սերունդների ընթացքում, բայց ի սկզբանե Օհանյան է եղել։

2. Համոզված եմ, որ ֆիլմի ստեղծման գլխավոր շարժառիթները եղել են հայի գենն ու արյան կանչը, ինչպես նաև հայության ցավի հանդեպ սրտացավությունը։

Տեսնելով թշնամու՝ Արցախ ներխուժումը, անմեղ հայերի կոտորածը և աշխարհի խուլ լռությունը, որը մեծ ցավ էր պատճառում համայն հայությանը, ակնհայտ դարձավ, որ ես պետք է լինեմ Հայաստանում՝ 21-րդ դարի այս կոտորածը փաստելու համար։ Եթե ​​ես հարցազրույց չանեի ականատեսների, վետերանների և Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունների հետևանքով փախստական դարձած մարդկանց հետ, ուրիշ էլ ո՞վ կաներ: Ես գնացի իմ հայրենիք. Այնտեղ ես հարցազրույց վերցրեցի պաշտոնյաներից, փորձագետներից և լրագրողներից: Ես ինքս պետք է տեսնեի, թե ինչպես են Ադրբեջանի նախագահ Ալիևը և Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ զույգ բռնապետեր և ինքնակոչ «եղբայրներ», կեղեքում, սպանում հայերին աշխարհի աչքերի առաջ՝ խուսափելով արյունահեղության համար պատասխանատվությունից։

3․ Ի՞նչ զգացողություններ ունեցաք Հայաստան այցելելուց հետո, Եռաբլուրում էիք, զրուցել եք վիրավոր հերոս տղաների հետ։

Հայաստան այցելելն ինձ համար ամենահաճելի ճամփորդությունն է։ Ես եղել եմ տասնյակ երկրներում։ Ես խառը ապրումներ եմ ունենում, երբ հիմա այցելում եմ իմ Հայրենիք: Ուրախ եմ ու հպարտ տանը, բայց նաև տխուր եմ կատարվածի համար և վշտացած, որ ստիպված եղանք նորից անցնել այս ամենի միջով: Բայց ես հույս ունեմ, քանի որ պարտվող տեսակ չեմ: Դա ինձ մղում է շարունակել ակտիվ լինել, քարոզել, աշխարհին ներկայացնել մեր գեղեցիկ Հայաստանը և օգնել միմյանց ավելի լավ ապագա ունենալու հարցում:

4․ Իսկ ի՞նչ զգացիք, երբ «Հայրենիք» ֆիլմը հաղթեց Կաննի հեղինակավոր կինոփառատոնում։

Այո․ «Հայրենիքը» Կաննի համաշխարհային կինոփառատոնում արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակին: Շատ ուրախալի է։ Բայց ավելի կարևորն այն է, որ մարդիկ ամբողջ աշխարհում կարողանան դիտել այն և իմանալ, թե ինչ է տեղի ունեցել և շարունակվում է տեղի ունենալ Արցախում և Հայաստանում:

5. Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանի և հայերի հետ կապված։

Ես գնում եմ Հայաստան՝ հոկտեմբերին Երևանում «Հայրենիք» ֆիլմի պրեմիերան է, և ես անհամբերությամբ սպասում եմ այնտեղ լինելուն։

Զրուցեց՝ Արա Ալոյանը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վերլուծաբանը դժվարություններ է կանխատեսել Ուկրաինային առաջնագծումԱրևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրը (տեսանյութ) Ռադայում խոսել են Զելենսկու վերջի մասինՇարմազանովն ու Իվետա Տոնոյանը խեղճացնում են ադրբեջանցիներին (տեսանյութ)Հրդեհ Երևանի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճանՄեդվեդևը զգուշացրել է՝ Զելենսկուն «տխուր ճակատագիր» է սպասվումՄեր բարեկամությունը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում․ Վրաստանի նախագահը՝ Փաշինյանին (տեսանյութ)Բացահայտվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրըՇվեդիայի դեսպանի հետ քննարկվել է ԼՂ բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակվող անձանց իրավունքները Զելենսկուն տխուր ավարտ է սպասվում․ Մեդվեդև«Մարդ են, նյարդերը տեղի են տալիս». Ավինյանը՝ Նորքի թաղապետի հայհոյանքների մասին (տեսանյութ) ԱԽ քարտուղարը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը Արևմուտքում բացահայտել են Մակրոնի նկատմամբ Թրամփի արհամարհանքը (տեսանյութ)Ստաս Նամինը և նրա ընտանիքի անդամները հայկական անձնագրեր են ստացել «Հին Ապարան»-ի արտադրած կարագում հայտնաբերել են անաէրոբ մանրէներՄԱԿ-ը կոչ է արել Ուկրաինայում մշտական ​​​​հրադադարիԹրամփի օգնականը Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկըՈւՂԻՂ․ Արթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալուՊակիստանը Հնդկաստանին սպառնացել է միջուկային հարձակմամբ. Times of India (տեսանյութ)Իշխանություններին ինչ-որ բան պարտադրելու համար ակտիվ գործողություններ են պետք․ Արցախի ԱԺ պատգամավոր Քրիս Ջենները Քիմից պահանջել է վճռականություն Քանյե Ուեսթի հարցումԱրթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալուԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Սինիրլիօղլու Մասկն անվանել է Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրըԱրևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրըՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին Փաշինյանի որոշմամբ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել Թրամփը հայտարարել է՝ 100 օրվա ընթացքում ռեկորդ է սահմանելԱդրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ Ռադայում բացահայտել են Զելենսկու վերաբերյալ Թրամփի ծրագիրըՎրաստանի նախագահը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)Հուսով եմ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն իր մաշկի վրա զգացել է պոլին տալու ողջ պերճանքը․ Նարեկ ՍամսոնյանԼատվիան անօդաչուների հերթական խմբաքանակն է ուղարկում Ուկրաինա (տեսանյութ) Կարևոր արձագանք՝ «ՀՀ մահվան նախարար» Արսեն Թորոսյանից. Էդգար Ղազարյան Հնդկաստանը մտադիր է փակել օդային տարածքը Պակիստանի համար. ETՀայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու հեռանկարը (տեսանյութ)ՔՊ-ից ոչ ոք չի միանա Փաշինյանի իմպիչմենտին, բացառում եմ. Ալխաս Ղազարյան (տեսանյութ) Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի«Յանիսին դավաճանեցին ամենամտերիմները». Աննա Սեդակովան պատմել է նախկին ամուսնու ապրումների մասինՏաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել. օրվա մամուլ (տեսանյութ) Վենսը հայտնել Է՝ որ դեպքում է Ուկրաինայի պարտությունը անխուսափելի Մեդվեդևը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ապագայի մասինԱպրիլի 30-ին ՀՀ-ում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների գիրք «Իմպիչմենտի վախճանը». Արսեն Թորոսյանը պատռել է իրեն ուղարկված նամակը (տեսանյութ)Խոսրովի արգելոցը մնալու է արգելոց, բայց Գառնին կդառնա հնավայր. ԿԳՄՍ փոխնախարար Եվրոպան և Ուկրաինան վախենում են, որ Թրամփը կարող է դուրս գալ բանակցություններից. FTՄեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասինԹուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Ուկրաինան հակամարտությունից դուրս կգա մասնատված և առանց անվտանգության երաշխիքների. Politico
Ամենադիտված