«Պուտին, Իլհամին քեզ հետ տար». Ադրբեջանում հակառուսական բողոքի ակցիա է տեղի ունեցել (տեսանյութ)
ՏեսանյութերԱդրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն կուսակցությունը Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացրել Արցախում ռուս խաղաղապահների դեմ։ Այդ մասին հաղորդում է Infoteka24-ը:
Հանրահավաքում հնչել են «Ռուսական բանակի ներխուժում, Պուտին, հեռացիր», «Պուտին, գնա գրողի ծոցը...», «Ռադ եղիր...» և այլ կարգախոսներ։
Ոստիկանությունը ուժ է կիրառել միայն այն բանից հետո, երբ ցուցարարներից մեկը՝ կուսակցության անդամ Հուսեյն Մալիկն ասել է. «Պուտին, Իլհամին քեզ հետ տար, երբ հեռանաս»։ Նրան բռնի ուժով բերման են ենթարկել։
Հատկանշական է, որ ակցիան տեղի է ունեցել ՌԴ նախագահի ծննդյան օրը։