Մոտ ապագայում կկայանա հայ-ադրբեջանական դիլիմիտացիայի հարցերով հանձնաժողովի 3-րդ հանդիպումը
ԱդրբեջանԱստանայում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Բաքվի և Երևանի միջեւ հարաբերությունների բնականոնացման տարբեր ոլորտների վերաբերյալ:
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ԱՊԱ-ն:
Նրա խոսքով, կարևոր է սկսել գործնական աշխատանքը՝ հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցով՝ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի հիման վրա:
Բայրամովը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի երրորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում: