Վեց հայ շախմատիստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են
Սպորտ
Վեց հայ շախմատիստ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում:
Այս մասին տեղեկանում ենք Շախմատի միջազգային կազմակերպությունից։
Տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներից վարկանիշային աղյուսակում տեղ են գտել Հայկ Մարտիրոսյանը (51), Շանթ Սարգսյանը (70) և Գաբրիել Սարգսյանը (93):
Կանանց հավաքականում դասավորությունն այսպիսին է՝ Էլինա Դանիելյան (60), Լիլիթ Մկրտչյան (62) և Աննա Սարգսյան (69):
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը։ Գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)