Ռուսական կողմի առաջարկով էր, որ հայ-ադրբեջանական սահմանին դադարեցվեցին ռազմական բախումները. Ալիև
ԱդրբեջանՈւզում եմ հատուկ ընդգծել, որ հենց ռուսական կողմն էր, որ դուրս եկավ հրադադարի մասին առաջարկով, ոմանք սա վերագրում են այլ երկրներին, ինչը միանգամայն անհիմն է:
Այս մասին Աստանայում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդին նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան ռազմական բախումների մասին:
«Ռուսական կողմի միջնորդական գործունեության արդյունքում, բախումները, ինչպես արդեն ասել եմ, դադարեցվեցին»,-ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը: