Ադրբեջանցի զինվորները սպանվում են օրգանների վաճառքի համար. սպանվածի հայրը մանրամասներ է պատմել
ԱյլԱդրբեջանի բանակի մասին ավելի ու ավելի սահմռկեցուցիչ մանրամասներ են բացահայտվում: Սպանված զինվորի հայրը՝ Արիֆ Իսմաիլովը, պատմել է, որ իր որդին օրգանների վաճառքի զոհ է դարձել։ Նրա տեսաուղերձը հրապարակել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, այլախոհ, Diktator TV նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն։
Նրա խոսքով՝ Ագիլ Իսմայիլովի որդին զինվորական ծառայության է անցել 2021 թվականին Նախիջևանում՝ N217 զորամասում։ Մեկ տարի և երկու ամիս ծառայելուց հետո նա սկսել է ծնողներին խնդրել, որ մեծ գումարներ ուղարկեն, որպեսզի իրեն արձակուրդ տան, և որոշ ժամանակ անց ընտանիքին զանգահարել են ստորաբաժանումից և տեղեկացրել, որ իրենց որդին կատարել է ինքնասպանություն:
Երբ ծնողները ժամանել են սույն զորամաս, նրանք հայտնաբերել են արյան կաթիլներ նրա մահճակալի շուրջ, իսկ մարմինն ինքնին առանց օրգանների է եղել: Զինվորի մեջ ոչ մի օրգան չի եղել: Բացի այդ, հայրը կարողացել է պարզել, որ որդուն սպանել են բութ կացնով կամ մետաղական այլ առարկայով։
Իսմայիլովը օրգանների համար սպանված միակ զինվորը չէ: Նրանից հետո նույն զորամասում նմանատիպ հանգամանքներում սպանվել է եւս մեկ զինծառայող։ Հիշեցնենք, որ անցյալ ամիս 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մայրերը նույնպես հայտարարեցին, որ իրենց երեխաներից օրգաններ են հանել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանում վաղուց արդեն ակտիվացված է երիտասարդների օրգանների վաճառքի գործընթացը։