Իրանը բացատրություն է պահանջում Բաքվից. Նասեր Քանանի
ԻրանԻրանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի վերաբերյալ և բացատրություն է պահանջում Բաքվից։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ի Telegram-յան ալիքը՝ հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիին։
Ըստ Քանանիի, այս համագործակցությունը «դավադրություն» է, որը Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում։
Իրանի ԱԳՆ-ի Telegram-յան ալիքի փոխանցմամբ՝ ԱԳՆ ներկայացուցիչը բացատրություններ է պահանջել Բաքվից՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև «ռազմավարական գործընկերության նոր փուլի» մասին հայտարարությունների հետ կապված, որի նպատակն է, ինչպես նա է պնդում, ստեղծել «միասնական հակաիրանական ճակատ»։ ԱԳՆ խոսնակը նաև մատնանշել է «Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև անքակտելի պատմական և կրոնական կապերը»։
Չորեքշաբթի օրը Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հրեական պետություն այցով ժամանած իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո ասել է, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է համատեղ դիմադրեն Իրանին։ «Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի թույլ չտանք Իրանին ձեռք բերել [ռազմական] միջուկային կարողություն: Դա կարելի է անել քաղաքական և տնտեսական գործիքների միջոցով՝ միաժամանակ ստեղծելով վստահելի և շոշափելի ռազմական սպառնալիք», - ասել է Քոհենը: