Տեղի է ունեցել «Ռուսաստան-Հայաստան» Առաջին Հանրային Ֆորումը. այն միավորող հարթակ է դարձել հասարակական կարծիքի առաջնորդների համար
Բլոգոսֆերա«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2023 թվականի դեկտեմբերի 15-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Ռուսաստան-Հայաստան» Առաջին Հանրային Ֆորումը։ Միջոցառումը միավորող հարթակ է դարձել Ռուսաստանի և Հայաստանի հասարակական կարծիքի առաջնորդների համար, որոնք գործունեություն են իրականացնում քաղաքականության, կրթության, մշակույթային-հումանիտար համագործակցության և ԶԼՄ-ների ոլորտներում: Համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին ողջույնի ուղերձ է հղել Ռուսաստանի Արտաքին Գործերի նախարար Սերգեյ Լավրովը»: