Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Իրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ) Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ Հարությունյան Գլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ) Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին Անահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասում Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը 

Էրեբունի վարչական շրջանում ապօրինի արդյունահանվել է բազալտի օգտակար հանածո՝ պետությանը պատճառելով 79 մլն դրամի վնաս

Իրավունք

2019 թվականի հոկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարագրով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել  ՍՊ ընկերությանը հատկացված՝ Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցին կից գտնվող տարածքում:

Իրականացված ստուգումներով տեսչական մարմնի աշխատակիցները կազմել և Պետական եկամուտների կոմիտե են ներկայացրել մասնագիտական եզրակացություն՝ ՍՊ ընկերության կողմից 40972.5 խմ բազալտի օգտակար հանածո տեղահանված լինելու վերաբերյալ:

Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձն ու Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումը թաքցնելու նպատակով կազմել են կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր:

Մասնավորապես՝ 2020 թվականի մարտի 14-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի անունից կազմել, ստորագրվել և ՊԵԿ նախագահին է հասցեագրվել գրություն, որում ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արտահանված  40972․5 խմ բազալտի օգտակար հանածոն կարող էր բնական տեկտոնական պրոցեսների հետևանքով առաջացած փլուզումների պատճառով թափված լիներ տարածք:

ՊԵԿ նախագահի գրավոր հարցադրումներին ի պատասխան՝ բնապահպանական վերահսկողության բացակայության պայմաններում, 2020 թվականի մարտի 25-ին  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի անունից կազմվել և ՊԵԿ նախագահին է հասցեագրվել գրություն, որում կրկին ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման շրջանակներում ընդերքօգտագործում իրականացնելու փաստ չի արձանագրվել և խախտում առկա չէ:

Վերոնշյալ գրության հիման վրա՝ ՍՊ ընկերությունում իրականացված ստուգմամբ ՊԵԿ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել, կազմվել է զրոյական ակտ, ինչի հիման վրա ՍՊ ընկերության կողմից «Ընդերքի մասին» օրենքով նախատեսված իրավախախտման համար պատասխանատվության միջոց չի կիրառվել, արդյունահանված օգտակար հանածոների համար բնօգտագործման համարժեք վճարներ չեն հաշվարկվել: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 79 մլն 891 հազար 700 դրամի գույքային վնաս։

Դատախազը 2024 թվականի փետրվարի 13-ին  վերոնշյալ երկու անձանց նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին հաստատել է մեղադրական եզրակացությանը և վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:

Դատախազությունը կներկայացնի քաղաքացիական հայց՝ պետությանը պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև ՀայաստանըՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելԻրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ)Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ ՀարությունյանԳլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ)Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչինԳազ չի լինիԱնահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբՇառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասումԻրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվըԱրտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ըՀայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջՆայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե ՀակոբյանՁեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն ԳրիգորյանՍրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր ՄկրտչյանԻրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարըԳոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ ԷրդողանՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքըՍպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնումՌուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանըԻրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվումՈւժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվել. MediaHubՄի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն ՄխիթարյանՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էԿիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՈ՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարըՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակըՔննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՎրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն ԱյվազյանՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՄանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըՀայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովինԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները Կիրանցի ժողովուրդը մեզ ասում է՝ ձեր մեջքին կանգնած ենք. իրենք են մեզ ասում մի բան էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված