«Շիրակ Ավիայի» ինքնաթիռները անվանակոչվել են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի անուններով Իրանի իշխանություն է մեղավոր, որ նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ «Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթը Նոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Գործող ավտոճանապարհը Ադրբեջանին են տալիս, նորի կառուցումը՝ արդեն սկսել են ոստիկաններով (տեսանյութ) Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Իրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ) Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ Հարությունյան 

Խայտառակ քրեածին իրավիճակ, հանցավորության սարսափելի աճ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հանցագործությունների թվի ու բովանդակության վերաբերյալ Ազգային վիճծառայության հրապարակած տվյալները, քիչ է ասել, թե ահավոր են ու սարսափազդու: Դա ուղղակի խայտառակություն է, առաջին հերթին՝ Փաշինյանի գլխավորած իշխանության, նրա ՆԳՆ-ի, ոստիկանության, իրավապահ մարմինների կատաստրոֆիկ վատ աշխատանքի «արդյունքների» արձանագրումը: 2022-ի համեմատ 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվն աճել է 3 հազար դեպքով: Այն է՝ 2022 թվին արձանագրվել է 37612 հանցագործություն, իսկ 2023-ին արդեն՝ 40666 հանցագործություն: Դա ինքնին արդեն իսկ վատ է: Բայց արձանագրված հանցագործությունների «որակական» բովանդակությունն էլ ավելի ահավոր է:

Այսպես. սպանության դեպքերն աճել են կրկնակի. եթե 2022-ին գրանցվել է 542 սպանություն, ապա անցյալ տարի այդ սև «ցուցանիշը» հասել է արդեն 1187-ի: Միայն մի պահ խորհեք, էլի, միայն անցյալ տարի Հայաստանում տեղի է ունեցել 1187 սպանություն: Այսինքն, տարվա ամեն օրվա ընթացքում միջինը 3 սպանություն է կատարվել: Մեկուկես անգամ աճել է սպանության փորձերի թիվը՝ 65 դեպք (2022-ին եղել է 46): Կրկնակի աճել են թրաֆիքինգի դեպքերը (19 դեպք՝ նախորդ տարվա 8-ի դիմաց): Առհասարակ, աճել են «միջին ծանրության», «ծանր» և «առանձնապես ծանր» հանցագործությունները. համապատասխանաբար՝ 13913, 6169 և 1679 դեպք (2022-ին եղել է՝ 11183, 5092 և 880): Կարելի է շարունակել վիճակագրական (պաշտոնական) տվյալների թվարկումը, բայց արդեն նշվածն էլ առավել քան բավարար է՝ պատկերացում կազմելու համար: Չնայած, ի՞նչ «պատկերացում կազմելու» մասին է խոսքը, եթե մենք այդ իրականության մեջ ապրում ենք:

Գրեթե օր չի անցնում, որ լրահոսում չհանդիպենք սպանության, դանակահարության, միտումնավոր վնասվածք պատճառելու մասին տեղեկությունների, այստեղ կամ այնտեղ, մայրաքաղաքի կամ այլ քաղաքի այս կամ այն վայրում կրակոցների մասին լուրերի: Սա ի՞նչ է նշանակում: Իսկ սա, ինչ էլ ասվի, ամենից առաջ նշանակում է գործադիր իշխանության և իրավապահ համակարգի վատ աշխատանք: Դե, եթե մի երկրում ոստիկանության, ՆԳ նախարարության, իրավապահ մարմինների ամբողջ «բանուգործը», միակ խնդիրը լինի Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները կատարելը, լինի նրա քմահաճույքով քաղաքական ռեպրեսիաներ իրականացնելը, խաղաղ բնակչության վրա հարձակվելը, մարդկանց քաղաքական հայացքների համար հանիրավի կալանավորելը, խոշտանգելը, հետապնդելը, ապօրինի լրտեսելը, գաղտնալսելը և այլն, և այդպես շարունակ, ապա պարզ է, որ հանցավորության վիճակն էլ այս պիտի լինի:

Եվ ի՞նչն է հատկանշական. ոստիկանները միլիարդավոր դրամների պարգևատրումներ են ստանում Փաշինյանից: Հասկանալի է՝ նրա իշխանությունը, նրա բռնապետական, ոստիկանապետական ռեժիմը պահպանելու համար: Այնպես որ, եթե սպանությունները եռապատկվեն էլ, իրենց առանձնապես չի էլ անհանգստացնի:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Շիրակ Ավիայի» ինքնաթիռները անվանակոչվել են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի անուններովԻրանի իշխանություն է մեղավոր, որ նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ«Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամովԳործող ավտոճանապարհը Ադրբեջանին են տալիս, նորի կառուցումը՝ արդեն սկսել են ոստիկաններով (տեսանյութ)Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբՄոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև ՀայաստանըՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելԻրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ)Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ ՀարությունյանԳլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ)Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչինԳազ չի լինիԱնահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբՇառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասումԻրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվըԱրտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ըՀայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջՆայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե ՀակոբյանՁեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն ԳրիգորյանՍրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր ՄկրտչյանԻրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարըԳոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ ԷրդողանՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքըՍպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնումՌուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանըԻրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվումՈւժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվել. MediaHubՄի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն ՄխիթարյանՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էԿիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՈ՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարըՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակըՔննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՎրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն ԱյվազյանՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՄանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան
Ամենադիտված