Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Մուսոլինիի և Ստալինի հետ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ մարտի 9-ին, Ստամբուլում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու նրա թիմը «իրենց դրել են Ադոլֆ Հիտլերի, Բենիտո Մուսոլինիի եւ Իոսիֆ Ստալինի հետ նույն շարքում», տեղեկացրել է «Անադոլուն»։
Անկարան ջանքեր է գործադրել եւ շարունակում է գործադրել, որպեսզի Իսրայելը, որին համաշխարհային հանրությունն արդեն դատապարտել է իր հոգում, կանգնի քրեական դատարանի առջեւ միջազգային օրենքների համապատասխան, ասել է նա։
Թուրքիայի նախագահը նաև ափսոսանք է հայտնել, որ մահմեդական երկրները, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է գրեթե 2 միլիարդ մարդ, «բառի բուն իմաստով չեն կատարել իրենց եղբայրական պարտքը Պաղեստինի ժողովրդի հանդեպ»։
Նա ուշադրություն է հրավիրել Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրելու Անկարայի ջանքերի վրա։
Նա հավելել է, որ «այսօր շարունակում է պահպանել նույն ամուր դիրքորոշումը Պաղեստինի հարցում, որն ուներ 15 տարի առաջ»։
«Երկիրը, որը պաղեստինյան գործին աջակցում է ամենաբարձր մակարդակով, պետության ու ժողովրդի մակարդակով, անկասկած, Թուրքիան է»,- ասել է Էրդողանը։