Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Պարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ) ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ 2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 

«168 Ժամ»-ը 20 տարեկան է

Աշխարհ

2004 թվականի սեպտեմբերի 10-ին լույս տեսավ «168 Ժամ» թերթի առաջին համարը։ Սկզբնական շրջանում հրատարակվելով որպես շաբաթաթերթ, հետագայում՝ շաբաթական երեքանգամյա ռեժիմով, «168 Ժամ» թերթը հիմք դարձավ www.168․am կայքի հիմնադրման համար, որն այսօր փորձում է չշեղվել դեռևս 20 տարի առաջ լրատվամիջոց ստեղծելու դժվարին որոշման ակունքներում ընկած արժեքներից ու հավատամքից։

Անցած 20 տարիների ընթացքում «168 Ժամը» գործել ու կայացել է մեր երկրի ու հասարակության կյանքի զարգացմանը համընթաց՝ արժևորելով ձեռքբերումներն ու հաղթանակները և իր վրա կրելով դժվարությունների ու աղետների ծանրությունը։ Այդ ընթացքում մենք եղել ենք բոլոր իրադարձությունների վավերագրողը՝ փորձելով պահպանել մասնագիտական անաչառությունն ու սառնասրտությունը, թեև, բնականորեն, դա միշտ չէ, որ հաջողվել է։

Ինչպես «168 Ժամ» թերթը, այնպես էլ 168․am-ը չէր կարողանա դիմակայել հաճախ անհաղթահարելի թվացող դժվարություններին՝ առանց մեր հավատարիմ ու խստապահանջ ընթերցողների ու հետևորդների։ Մենք աշխատում ենք ձեզ համար․ եթե մեր աշխատանքը հաջողվում է, շնորհակալ ենք գնահատանքի համար, եթե ինչ-որ հարցերում թերանում ենք, կրկին շնորհակալ ենք նաև քննադատության ու մեր սխալները մատնացույց անելու համար։

2004 թվականին մեր լրատվամիջոցի 20-ամյակը նշելու հեռանկարն անիրական կարող էր թվալ։ Բայց այն իրականություն դարձավ շնորհիվ տարբեր ժամանակներում մեր ընտանիքին մաս կազմած տասնյակ անհատականությունների, որոնց մի մասը, ցավոք, այսօր մեզ հետ չէ։

«168 Ժամի» առաջին համարի թողարկման առիթով մեզ առաջինը շնորհավորեց «Ֆոտոլուր» գործակալության հիմնադիր, լուսահոգի լուսանկարիչ Հերբերտ Բաղդասարյանը, ով մինչև կյանքի վերջին օրը մեր խմբագրության ու աշխատակազմի կողքին էր։ Տարիներ ի վեր «168 Ժամի» բացառիկ ֆոտոպատմությունները վավերագրել է երջանկահիշատակ լուսանկարիչ Գերման Ավագյանը, որին բոլորս հիշում ենք մեծագույն կարոտով։ «168 Ժամից» ևս մեկ գույն պակասեց հիմնադրման օրվանից մեր մշտական սյունակագիր, տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի անժամանակ մահով, ում անձնական ու մասնագիտական ներկայության կարիքը մենք զգում ենք միշտ։  Ինչպես որ մեզ կիսատ ենք զգում առանց գրող, հրապարակախոս, մեր թերթի բարեկամ Արմեն Շեկոյանի։

«168 Ժամի» 20-ամյակն առաջին հերթին առիթ է երախտիքի ու սիրո խոսքեր հղելու մեզանից հեռացած, բայց մշտապես մեր հիշողություններում կենդանի բոլոր այս մարդկանց, առանց որոնց մեր լրատվամիջոցը չէր լինի այնպիսին, ինչպիսին որ է։

«168 Ժամ» թերթում, հիմա նաև համանուն 168.am կայքում ստեղծման օրից ստեղծագործել և աշխատում են ավագ և երիտասարդ սերնդի տասնյակ լրագրողներ, վերլուծաբաններ ու մեկնաբաններ, բազմաթիվ այլ մասնագիտություններ կրող անհատականություններ։ Եվ մեր ամենամեծ ձեռքբերումն անցած երկու տասնամյակների ընթացքում մեր խմբագրությանը կարճ կամ երկար ժամանակահատվածով մաս կազմած մարդիկ են, որոնց մեծագույն մասը մինչև օրս էլ մեր մեծ թիմի անդամներն են, եթե անգամ այլևս չեն  աշխատում «168 Ժամ»-ում կամ ապրում են արտերկրում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ մեր գործընկերներին, մեր բարեկամներին, մեր ընթերցողին, բոլորին՝ անհատապես և հավաքականորեն՝ «168 Ժամ»-ի 20-ամյա տարեդարձն իրականություն դարձնելու համար։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Կրեմլը հայտնել է՝ ինչու են Ռուսաստանին անհրաժեշտ միգրանտներըԵրևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահինՊարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ)ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99 000 դոլարը Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակԿիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Սև բերետավորների՝ ցուցարարների վրա հարձակումները համակարգող Հայկ Բաբայանը ծանր է տարել մեր հրապարակումը. Լիա Սարգսյան Ես շատ կուզեմ Ձեզ անվճար պաշտպանել, պարոն Աղազարյան․ Արսեն ԲաբայանՈստիկանության կապիտան է մահացել վթարից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուսաստանն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին, վերջինն էլ՝ Ուկրաինային․ Պեսկով «Հրապարակ». 3 միլիոն դրամը փող չէ՞Փաշինյանը նորից վտանգավոր ուղե՞րձ ունի. հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին«Իրավունք». Նարեկ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար«Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին«Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր ՊողոսյանըԱյս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Ռուսաստանը ոչ մեկին չպետք է տեղեկացներ միջին հեռահարության հրթիռի փորձարկումների մասին. Պեսկով Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ․ Վուչիչ Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար Սուրեն Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված