Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Երևանում մեկնարկել է ակնաբուժական միջազգային համաժողով Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանված է Ռուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրն ու Նուբար Աֆեյանը մասնակցում են գերիների տունդարձի միասնական աղոթքին (տեսանյութ) Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Միրզոյանն ու Պաղեստինի վարչապետը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե Երբ այս տարի կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները 

Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր 99-րդ համերգաշրջանը կեզրափակի Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին:

Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգան սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի), Նինա Մինասյանը (Մյուզետ), տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ռուդոլֆո), բարիտոններ Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բոգդան Բաչուն (Մարչելլո) և բաս Եվգենի Ստավինսկին (Քոլեն): Նրանք զարդարել են այնպիսի բեմեր, ինչպիսիք են՝ Լոնդոնի թագավորական Քովենթ գարդենը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական և այլ հեղինակավոր օպերային թատրոնները:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բեմում կլինեն Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Օպերայի համերգային կատարումը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում հուլիսի 22-ից այցելուների համար բաց կլինի Գոհար Գասպարյանին նվիրված ցուցադրությունը, որտեղ տեղ կգտնեն բացառիկ ցուցանմուշներ լեգենդար օպերային երգչուհու անձնական արխիվից: Ցուցադրությունն անվճար է:

Բացառիկ կոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ.-ին Եգիպտոսում: Սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետների մոտ:

1940 թ.-ից՝ դեռևս Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ 1948 թ.-ին հրավեր է ստացել Միլանի Լա Սկալա օպերային թատրոնից, սակայն նախընտրել է հայրենադարձվել Հայաստան:

Հայաստանում նվագախմբի հետ Գոհար Գասպարյանի առաջին համերգը կայացել է 1949 թ.-ի հուլիսի 11-ին Հայաստանի սիմֆոնիկ, այժմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Սուրեն Չարեքյանի ղեկավարությամբ: Երգել է Ռոզինայի արիան Ռոսինիի «Սևիլյան Սափրիչը» օպերայից, Օլիմպիա տիկնիկի արիան Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Ալյաբևի «Սոխակը», Մոցարտի «Ալլելուիան»: Այդ համերգից հետո նույն թվականին՝ 25 տարեկանում, դարձել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ Այդ ժամանակ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը Միքայել Թավրիզյանն էր: Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով` համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երկացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բժիշկը խորհուրդ է տվել մրսածության ժամանակ հրաժարվել որոշ մթերքներից Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճելՔիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ «Չեմ համակերպվում, որ էլ ամառ չէ». Էվա Խաչատրյան «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ «Կկորցնենք վերահսկողությունը». Ուկրաինայի ԶՈւ սպան կոչ է արել Ռուսաստանին հանձնել կարևոր քաղաքըԴեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու հարցում ջանքերի համարԱտելի ղեկավարները վաղ թե ուշ շատ անփառունակ են հեռանում․ Անժելա Էլիբեգովա Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքըԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 28-ին Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր Տիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով Ալեն Սիմոնյանը ևս կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպումՌուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ «Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել ԻսրայելինՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Երևանում մեկնարկել է ակնաբուժական միջազգային համաժողով Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանված էՌուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրն ու Նուբար Աֆեյանը մասնակցում են գերիների տունդարձի միասնական աղոթքին (տեսանյութ)Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է «Ալիևը մերժել է Էրդողանին Ղարաբաղի հարցում». Թուրքիան առաջարկել է արագ կարգավորել հարաբերությունները Երևանի հետՄիրզոյանն ու Պաղեստինի վարչապետը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկեԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԵրբ այս տարի կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդներըՄեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Փաշինյանը տիկնոջ հետ Եռաբլուր է այցելելՄայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպումԳերիների մասին Քամալա Հարիսի հայտարարությունը պետք է դիտել նախընտրական տեսանկյունից. Սարգսյան (տեսանյութ)Շուրջ 3 ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ Մենք չգիտեինք Իսրայելի՝ Բեյրութին հարվածելու ծրագրերի մասին. Բայդեն Սերժ Սարգսյանը չի մասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը. ասել է՝ ինչու. 168.amՀայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերըՊատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կաԱյս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է. Վարդան ՈսկանյանՈւՂԻՂ. Հայ և ռուս փորձագետները քննարկում են ԱՄՆ-ում սպասվելիք ընտրությունների ազդեցությունըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՌուսաստանն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը. ԼավրովԱստղագուշակ սեպտեմբերի 28-ի համարՋերմաստիճանը աստիճանաբար կնվազիԱռավոտը Բեյրութում. մինչև 300 մարդ է զոհվել (տեսանյութ)Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված