Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել
ՀասարակությունԵրեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհին, «Նոյ լենդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Shamsհyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը եղել է Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կորյուն Բադոյանը, ով բարեբախտաբար չի տուժել։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի տվյալները։