«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Հայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը 36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Պահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ին Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը Հայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիան ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո Քայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանը Ուկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնով 

Երևանում մեկնարկել է ակնաբուժական միջազգային համաժողով

Հասարակություն

Մեկնարկել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ) եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը: 

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայկական ակնաբուժության նախագծից:
«Հայկական ակնաբուժության նախագիծն իր գործունեության ավելի քան 30 տարիներին մեծ արդյունքների է հասել՝ Աչքի շարժական հիվանդանոցի, Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի երկարամյա գործունեություն, մարզային ակնաբուժական կենտրոնների, դիագնոստիկ կենտրոնների հիմնում, պոլիկլինիկաներում ակնաբուժական ծառայությունների բարելավում,  Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ սերտ գործակցությամբ՝ կրթական ծրագրերի իրականացում եւ այլն: Անկեղծ շնորհակալ եմ բոլորիդ՝ ձեզանից յուրաքանչյուրն իր անգնահատելի ներդրումն ունի Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում», - տեսաուղերձում ասել է Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:
Ողջունելով ներկաներին` ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը նշել է, որ ոլորտի հաջողություններն ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք են: «Համագործակցության 30 տարվա փորձ ունենք հիմանդրամի հետ, այն իր բացառիկ դերն ու նշանակությունն ունի առողջապահության ոլորտում: Տեղյակ ենք բազում ծրագրերից, և բոլոր աշխատանքներն իրենց արդյունավետությամբ տարբերվում են: Այս լեփ-լեցուն դահլիճը ապացույցն է, որ մասնագիտական հանրույթը շարունակում է ակտիվ ներգրավված լինել ՀԱՆ-ի բոլոր միջոցառումներին: 64-րդ բժշկական առաքելությունն այս տարի աննախադեպ էր: Եվ դուք, որպես մասնագետներ, հնարավորություն եք ունեցել ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին, նոր փորձին: Առողջապահության նախարարության բարեփոխումները և ՀԱՆ ծրագրերը համահունչ են և փոխլրացնում են: Մարզային ծառայություններ. մենք իրականացնում ենք մարզերում արդիականացման աշխատանքներ, ՀԱՆ-ը մեր կողքին է լինում հագեցման, մասնագետների հզորացման առումով: Բոլորիս անելիքները շատ են: Այս համաժողովն այն հարթակն է, որի շնորհիվ կարողանում եք նաև գործուն առաջարկներ ներկայացնել նախարարություն»,- ասել է Քնար Ղոնյանը: 
«Հայկական ակնաբուժության նախագծի 64-րդ բժշկական առաքելությունն այս տարի առանձնահատուկ հագեցած ծրագիր ունի: Այն ներառում է Հայաստան այցելած երկու տասնյակ մասնագետների եւ հայ գործընկերների համատեղ քննարկումներ, բարդ դեպքերի վիրահատություններ, երիտասարդ ակնաբույժների համար դասախոսություններ, Հայկական ակնաբուժության նախագծի եւ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի համատեղ WetLab-ում աշխատանքներ եւ այլն: ՀԱՆ-ի կամավորների խմբում են ոչ միայն վաստակաշատ բժիշկներ, ովքեր արդեն տասնյակ տարիներ իրենց նվիրվածությամբ շարունակաբար աջակցում են մեզ՝ զարգացնելու ակնաբուժական ծառայությունները Հայաստանում, այլ նաեւ առաջին անգամ մեր ծրագրերին միացած ակնաբույժներ ԱՄՆ-ի առաջատար հիվանդանոցներից եւ բժշկական կենտրոններից: Այս հագեցած ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ի բժիշկ կամավորները ծանոթացան նաեւ մարզերում ՀԱՆ-ի կողմից իրականացող աշխատանքներին՝ այցելեցին Աչքի շարժական հիվանդանոց, Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոն եւ տեղի բժիշկների հետ իրականացրեցին բարդ դեպքերի քննարկումներ: ՀԱՆ-ի ծրագրերի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ սփյուռքահայ երիտասարդ մասնագետները եւ կլինիկական օրդինատորները, ովքեր ամեն տարի բժշկական առաքելության շրջանակներում այցելում են Հայաստան», - ասել է Հայկական ակնաբ­­­­­­ուժության նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը Հայկական ակնաբուժության նախագծի հետ սերտ համագործակցում է արդեն 14 տարի՝ ի նպաստ երեխաների առողջության բարելավման: «Մենք՝ մեր հիվանդանոցում, համոզված ենք, որ ցանկացած երեխա՝ անկախ բնակության վայրից, սոցիալական եւ այլ հնարավորություններից, արժանի է լիարժեք առողջապահական համակարգից օգտվելու հնարավորություն ունենալուն: Ես շատ շնոհակալ եմ մեր հայ գործըկերներին՝ մեր երկարամյա համագործակցության համար եւ վստահ եմ, որ այն շարունակվելու է դեռ շատ երկար տարիներ»,- ասել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին:

«Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է հմուտ բժիշկների եւ Հայկական ակնաբուժության նախագծի համագործակցության շնորհիվ տարեցտարի Հայաստանում զարգանում ակնաբուժության ոլորտը: Այս համաժողովը դրա վառ ապացույցներից է», - ասել է Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ Ջոն Հովանսեյանը (ԱՄՆ):
Երկօրյա համաժողովին կներկայացվեն ակնաբուժության արդի ուղղություններին՝ մանկական ակնաբուժությանը, գլաուկոմային, նեյրոակնաբուժությանը, ցանցաթաղանթի եւ եղջերաթաղանթի հիվանդություններին, ռեֆրակտիվ վիրաբուժությանը, օպտոմետրիային վերաբերող զեկույցներ, պոստեր պրեզենտացիաներ: Առանձին պանելային քննարկում է անցկացվելու հայ եւ ամերիկյան գործընկերների կողմից՝ ներկայացնելու բժշկական էթիկայի մարտահրավերները եւ հնարավորությունները ժամանակակից բժշկության մեջ:

Հաջորդ շաբաթ կանցկացվի նեոնատոլոգիային նվիրված համաժողովը, իսկ նախորդ շաբաթ արդեն տեղի են ունեցել ընդհանուր մանկաբուժությանը եւ մանկական ներզատաբանությանը նվիրված համաժողովներ, որոնք եւս մի քանի հարյուր մասնագետներ են հավաքել մեկ հարկի տակ:
Միջազգային համաժողովին ներկայացված բոլոր նյութերը մասնագիտական շրջանակի համար հասանելի կլինեն անվճար՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ստեղծած Մանկաբուժական առցանց կրթական հարթակում (OPEN): Այն կծառայի որպես ինքնակրթության եզակի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններից հարթակին միացած բժիշկների եւ առողջապահության ոլորտի այլ մասնագետների համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողությունՖրանսիայի մի քանի շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվիԿատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետոԱդրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոններըԵկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել էՀույն ուսուցիչները հոկտեմբերի 21-ին 24-ժամյա գործադուլ կանցկացնենՍևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ԴատախազությունՈւկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվիՄասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համարՆեթանյահուն սպառնում է Իսրայելի հակառակորդներին նոր հզոր հարվածներովՌաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն ենՎրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունըԿանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվելԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին չի կարողացել ստանալ հրթիռի արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներԵկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր ՎրթանեսՄասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայիԱրհեստական բանականության գործարանի տարածքում վերամբարձ կռունկի դիտաշտարակից ենթակապալառու աշխատակիցը ընկել է ու մահացելՄարսելում զանգվածային միջոցառումները արգելվել են անկարգությունների պատճառով Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրըTelegraph. Մեծ Բրիտանիան նպատակ ունի առաջնահերթ մուտք ունենալ ԵՄ արհեստական ​​բանականության շուկաԿոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոնՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել ՀայաստանըԵրևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՌուբիոն խոստովանել է, որ Ուկրաինական հակամարտությունը հեշտ չէ լուծելCBS. ԱՄՆ-ը առայժմ չի զրկի ուկրաինացի փախստականներին երկրում մնալու իրավունքիցՍևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ ՓաշինյանԾննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգվածՈւկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներին
Ամենադիտված