Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների
ՀասարակությունԱշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանն իր ստեղծած «Արցախ» կամերային նվագախմբում աշխատելու, իր հետ համագործակցելու համար հրավիրում է ջութակահարներ, ալտահարներ, թավջութակահարներ և կոնտրաբասիստներ։
«Մեր նպատակն է ոչ միայն Արցախ անունը պահպանել որպես սիմվոլ, պատմություն, մշակույթ, նաև հպարտությամբ ներկայացնել հայկական մշակույթը ամբողջ աշխարհով մեկ»,- ֆեյսբուքյան տեսանյութում ասել Նարեկ Հախնազարյանը։
Նա նշել է, որ նվագախմբի չափանիշները բարձր ենք. «Ունենք պոտենցիալ դառնալու համաշխարհային մակարդակի նվագախումբ»։
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Նարեկ Հախնազարյանն ասել էր, նվագախմբի գլխավոր դիրիժորը, գեղարվեստական ղեկավարը հենց ինքն է։