Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Երևանում մեկնարկել է ակնաբուժական միջազգային համաժողով Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանված է Ռուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրն ու Նուբար Աֆեյանը մասնակցում են գերիների տունդարձի միասնական աղոթքին (տեսանյութ) Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Միրզոյանն ու Պաղեստինի վարչապետը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե Երբ այս տարի կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները 

Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին

Իրավունք

Անցած շաբաթ Հայաստանը դարձավ 145-րդ երկիրը, որը ճանաչեց Պաղեստինի պետությունը։ Անցած տարի հայերը ենթարկվեցին ահավոր էթնիկ զտման Ադրբեջանի կողմից, որը զգալի չափով զինված էր Իսրայելի կողմից։ Այս մասին նշվել է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Գրիգոր Հովհաննիսյանի հոդվածում, որը հրապարակվել է Jerusalem Post իսրայելական պարբերականում։

Դրանում նաեւ նշված է.

«Հայաստանի եւ Իսրայելի միջեւ գոյություն ունի ընդհանուր պատմության, մերձության եւ միակարծության խոր զգացողություն, որը պահպանվում է՝ չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Իսրայելի ռազմական հարաբերություններին։ Հայաստանում չկա թաքուն հակասեմականություն, ինչպես Իսրայելում չկա հայատյացություն։ Երկու երկրները բախվել են հետապնդումների եւ ցեղասպանության՝ իրենց որոշելով ոչ թե տարածապես, այլ երկակիության միջոցով, որը նրանց դնում է դժվար ընտրության առջեւ միջազգային ճգնաժամերի ժամանակ։

Եկել են փորձությունների ժամանակներ հայ-իսրայելական հարաբերությունների համար, բայց մենք պետք է կողմնորոշվենք այս բուռն ջրերում, որպեսզի օգտագործենք մեր բազմաթիվ ընդհանուր ակտիվները։ Մեր գլոբալ հանրույթները համագործակցում են ծայրահեղականության դեմ պայքարում եւ նորարարությունների մշակման ոլորտում, ինչպիսին են պատվաստանյութերը, որոնք ստեղծել է Moderna ընկերությունը։ Իսրայելա-հայկական զգալի համայնքը կարող է կամուրջ ծառայել փոխըմբռնման եւ համագործակցության համար։ Հայաստանում եւս մեծանում է հրեական համայնքը՝ բաղկացած Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներից։ Նրանցից շատերը մտածում են այն մասին, որ բնակություն հաստատեն Հայաստանում եւ նոր կյանք սկսեն։

Ռազմավարական առումով Հայաստանը դրամատիկական աշխարհաքաղաքական վերակողմնորոշում է ապրում՝ մոտենալով ԱՄՆ-ին եւ դիտարկելով ԵՄ-ին անդամակցության հնարավորությունը՝ միաժամանակ միանալով տարածաշրջանային ինտեգրացիոն եւ տրանսպորտային նախագծերին, որոնք կորոշեն ապագա եվրասիական առեւտուրը։ Իսրայելը պետք է դիտարկի ԱՄՆ քաղաքականության աջակցման հնարավորությունն այս տարածաշրջանում, որպեսզի օգնի Հայաստանին ամրացնել իր դեմոկրատական իսնտիտուտները եւ ավանդ ներդնել անվտանգության իր ռազմավարության փոփոխությունում։ Այդ համագործակցությունը կընդլայնի երկու երկրների ներկայությունը տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս, այդ թվում Հնդկաստանում եւ Պարսից ծոցի երկրներում։

Պատմականորեն Հայաստանը պայքարել է գոյատեւման եւ ինքնության պահպանման համար՝ որպես արեւմտյան քաղաքակրթության ներկայացուցիչ Մերձավոր Արեւելքում։ Ռեսուրսներով աղքատ եւ ռազմական առումով տարածաշրջանային մրցակիցներին զիջող Հայաստանը զգալի չափով հենվում է միջազգային լեգիտիմության վրա՝ ինքնորոշման իրավունք, ցեղասպանության կանխում եւ ուժի չկիրառում վեճերում՝ որպես իր արտաքին քաղաքականության անկյունաքար։

Անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց եւ ներխուժեց հայերով բնակեցված Արցախ։ Հենվելով իսրայելական սպառազինության վրա՝ ադրբեջանական ուժերը ստիպեցին հեռանալ ավելի քան 120 000 բնակչությանը։ Բայց սա չէ Պաղեստինի ճանաչման պատճառը։

Ավելի շուտ դա կապված էր երկրի ինքնահռչակ պարտավորությունների հետ ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված դեպքերում, ներառյալ Պաղեստինը եւ, գուցե, Կոսովոն, Հարավային Սուդանը եւ այլ երկրներ ապագայում։

Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման ժամանակը առաջ է բերել վեճեր ինչպես երկրի ներսում, այնպես էլ Իսրայելում։ Շատերը կարծում են, որ Գազայում հակամարտության ժամանակ գործողությունները կռվող կողմերին ոչ ճիշտ ազդանշաններ են ուղարկում։ Հայաստանի որոշման վրա կարող էին ազդել ազդեցիկ տարածաշրջանային խաղացողները, ինչն ընդգծում է նրա աճող ընկալունակությունը ակտիվացած հարեւանների, ինչպիսին է Թուրքիան, ճնշման հանդեպ 2020թ. հայ-ադրբեջանական պատերազմից հետո։

Արձագանքն Իսրայելում հատկապես բուռն էր՝ Իսրայելի ԱԳՆ խիստ նախազգուշացումներով երկկողմ հարաբերությունների հնարավոր վատացման մասին։ Այդ արձագանքը խիստ հակասում է Իսպանիայի, Սլովենիայի եւ Բելգիայի համանման ճանաչմանն արձագանքին։ Հարց է առաջանում. ինչո՞ւ Հայաստանի ճանաչումն ընկալվում է որպես ավելի քիչ ներելի, քան 144 այլ երկրների ճանաչումը։

Հայաստանը եւ Իսրայելը՝ որպես միակ ոչ մուսուլմանական եւ դեմոկրատական երկրներ Մեծ Մերձավոր Արեւելքում, չպետք է վնաս պատճառեն միմյանց, այլ պետք է միասին աշխատեն հանուն տարածաշրջանային կայունության եւ բարգավաճման։

Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը համապատասխանում է նրա վաղեմի սկզբունքներին եւ չպետք է դիտարկվի որպես վնաս հայ-իսրայելական ապագա հարաբերություններին։ Դրա փոխարեն երկու երկրները պետք է հաստատեն իրենց ընդհանուր արժեքները եւ միասին աշխատեն ավելի կայուն եւ բարգավաճ ապագայի ուղղությամբ»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճելՔիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ «Չեմ համակերպվում, որ էլ ամառ չէ». Էվա Խաչատրյան «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ «Կկորցնենք վերահսկողությունը». Ուկրաինայի ԶՈւ սպան կոչ է արել Ռուսաստանին հանձնել կարևոր քաղաքըԴեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու հարցում ջանքերի համարԱտելի ղեկավարները վաղ թե ուշ շատ անփառունակ են հեռանում․ Անժելա Էլիբեգովա Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքըԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 28-ին Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր Տիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով Ալեն Սիմոնյանը ևս կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպումՌուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ «Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել ԻսրայելինՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Երևանում մեկնարկել է ակնաբուժական միջազգային համաժողով Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանված էՌուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրն ու Նուբար Աֆեյանը մասնակցում են գերիների տունդարձի միասնական աղոթքին (տեսանյութ)Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է «Ալիևը մերժել է Էրդողանին Ղարաբաղի հարցում». Թուրքիան առաջարկել է արագ կարգավորել հարաբերությունները Երևանի հետՄիրզոյանն ու Պաղեստինի վարչապետը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկեԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԵրբ այս տարի կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդներըՄեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Փաշինյանը տիկնոջ հետ Եռաբլուր է այցելելՄայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպումԳերիների մասին Քամալա Հարիսի հայտարարությունը պետք է դիտել նախընտրական տեսանկյունից. Սարգսյան (տեսանյութ)Շուրջ 3 ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ Մենք չգիտեինք Իսրայելի՝ Բեյրութին հարվածելու ծրագրերի մասին. Բայդեն Սերժ Սարգսյանը չի մասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը. ասել է՝ ինչու. 168.amՀայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերըՊատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կաԱյս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է. Վարդան ՈսկանյանՈւՂԻՂ. Հայ և ռուս փորձագետները քննարկում են ԱՄՆ-ում սպասվելիք ընտրությունների ազդեցությունըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՌուսաստանն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը. ԼավրովԱստղագուշակ սեպտեմբերի 28-ի համարՋերմաստիճանը աստիճանաբար կնվազիԱռավոտը Բեյրութում. մինչև 300 մարդ է զոհվել (տեսանյութ)Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում. Տիգրան ԱբրահամյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու
Ամենադիտված