Թրամփն ու Հարիսը իրենց նախընտրական քարոզարշավների համար մեկական միլիարդ դոլարից ավելի գումար են ծախսելու Հայաստանի Մ21 հավաքականի մեկնարկային կազմը Ֆինլանդիայի դեմ խաղում Այս ամառը պատմության մեջ ամենատաքն է եղել. ԵՄ կլիմայական ծառայություն Տղամարդը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել ռեզյումեում կեղծ տվյալների համար Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն պայմանագիր են ստորագրել արհեստական բանականության կիրառման մասին Զելենսկին քննարկում է ունեցել Շոլցի հետ Մ20 ԱԱ․ ըմբիշ Հայկո Գասպարյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ ԿԽՄԿ-ն Գեղարքունիքում ներկայացրել է բռնահանված արցախցիների աջակցությանն ուղղված ծրագրերը Դեռևս հայտնի չէ` Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» հարթակի հաջորդ հանդիպմանը, թե ոչ ԱՄՆ-ը սպառնացել է ռուսական բանկերի մասնաճյուղեր բացող երկրներին 

ԲՏԱ նախարարը վերահաստատել է աջակցությունը տելեկոմ ոլորտին․ Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia

Հասարակություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ հուլիսի 19-ին այցելել է «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերություն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia): Նախարարին ընդունել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն ու համահիմնադիր Հայկ Եսայանը, որի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև այցելել Կապի թանգարան։

Հայկ Եսայանը նախարարին է ներկայացրել վերջին տարիների ձեռքբերումները, կիսվել ընկերության ռազմավարական ծրագրի՝ 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցի կառուցման ընթացքով, խոսել բաց բաժնետիրական ընկերություն դառնալու որոշման կարևորության, ներդրումային ծրագրերի ու զարգացման հիմնական ուղղությունների մասին: Եսայանն ընդգծել է, որ ոլորտում Հայաստանը գտնվում է բարենպաստ դիրքերում:

Կողմերը քննարկել են հեռահաղորդակցության ոլորտի ներկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ Մխիթար Հայրապետյանը հավաստիացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու շուկայի դերակատարներին՝ բարելավելու հեռահաղորդակցական ծառայությունների որակը: Նախարարն ընդգծել է, որ մասնավոր բիզնեսի շահն այս դեպքում համընկնում է պետական շահի հետ:

Այցի ընթացքում քննարկվել է կապի ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ մանրամասներ: Նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ խորացնելու պետություն֊մասնավոր համագործակցությունը:

Տեղի ունեցած քննարկման ընթացքում, որին մասնակցել են ընկերության ներկայացուցիչներ, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի ընթացքում առաջացած խոչընդոտներին և առաջարկ է արվել ոլորտին առնչվող հանդիպումներում ներգրավել նաև նախարարության ներկայացուցիչներին՝ խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին ավելի խորը ծանոթանալու նպատակով:

Team Telecom Armenia-ի մասին

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թրամփն ու Հարիսը իրենց նախընտրական քարոզարշավների համար մեկական միլիարդ դոլարից ավելի գումար են ծախսելուՀայաստանի Մ21 հավաքականի մեկնարկային կազմը Ֆինլանդիայի դեմ խաղումԱյս ամառը պատմության մեջ ամենատաքն է եղել. ԵՄ կլիմայական ծառայությունՏղամարդը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել ռեզյումեում կեղծ տվյալների համարՄեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն պայմանագիր են ստորագրել արհեստական բանականության կիրառման մասինԶելենսկին քննարկում է ունեցել Շոլցի հետՄ20 ԱԱ․ ըմբիշ Հայկո Գասպարյանը դուրս է եկել կիսաեզրափակիչԿԽՄԿ-ն Գեղարքունիքում ներկայացրել է բռնահանված արցախցիների աջակցությանն ուղղված ծրագրերըԴեռևս հայտնի չէ` Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» հարթակի հաջորդ հանդիպմանը, թե ոչԱՄՆ-ը սպառնացել է ռուսական բանկերի մասնաճյուղեր բացող երկրներինՀրատապ․ Հայաստանի, ո՞ր տարածքները կանցնեն թշնամու տիրապետության տակ. MediaHub (տեսանյութ)ԱԺ պատգամավորը Դանիայից պատվիրակության հետ հանդիպմանը բարձրաձայնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրները24 ժամ ջուր չի լինելուԵՄ-ն չունի ստրատեգիական շահ՝ լինելու Հայաստանի դաշնակիցն՝ ընդդեմ ԱդրբեջանիԹե ինչ վախեր ունի Փաշինյանը գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանից, թերևս մենակ ինքը գիտի. ՄանուկյանՄյուռոնի ծիսական կիրառությունը Հայոց եկեղեցումԱյնթապում 15-16 հոգու միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, միմյանց հարվածել են դանակով, գարեջրի կոտրած շշերովՍոթքի դաշտերում հրդեհ է բռնկվել․ շիջման աշխատանքներին մասնակցել են նաև զինծառայողներըՀռիփսիմե Գրիգորյանը կգործուղվի Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստինԵրևանում երեք օր գրքի տոն կլինիԱդրբեջանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում հիանալի օրինակ է․ ՕրբանԱլեն Սիմոնյանը նոր օգնական ունիԻրանի դեսպանության հովանավորությամբ արևելագիտության ֆակուլտետում բացվեց «Ֆիրդուսու անվան սրահը»Շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերըՄուտքը 25000 դրամ. խրախճանք միայն ՔՊ-ականների համարՄիգրացիայի ծառայությունը ՀՀ քաղաքացիներին ՌԴ մուտքի արգելքի հարցերով խորհրդատվություն կտրամադրիԱլավերդիում բացել են Սանահինի նոր կամուրջը. այն Հայաստանին նվիրաբերել է Իրանի Իսլամական ՀանրապետությունըԲաքվի հետ հարաբերություններում ԵԽԽՎ-ն անցել է կարմիր գիծը. ԱլիևՏավուշի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կաԺնևում անդրադարձ է կատարվել բռնահանված արցախցի երեխաների կրթության իրավունքի ապահովման հարցինՖրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի ՀայաստանՍեպտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին, «Անի պլազա» հյուրանոցում տեղի կունենա հանդիպում․ Բագրատ ՍրբազանՏարադրամի փոխարժեքները՝ սեպտեմբերի 6-ինՄայրենիի դասագրքի կազմին այրվող դրոշը «Անտարես»-ը տեխնիկական խնդիր է որակումԱլեքսանդր Պետրակովը մեկ խնդիր ունի Ազգերի լիգայի նոր մրցափուլում` հաղթելWildberries-ի օգտատերերը շարունակում են դժգոհել առևտրի հարթակից«Վստրեչի» կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը մինչև սեպտեմբերի 13-ը փակ է լինելուԵԽ արդարադատության նախարարները Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել. Հայաստանը չի միացելՄեր բոլոր հարսանիքներում և խնջույքներում պետք է խմեն հարկ վճարողի կենացը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն ԳրիգորյանըՓաշինյանը դպրոցականներին պատմել է՝ ինչ գործունեությամբ է զբաղվում իր ղեկավարած կառավարությունըՆերքին Բազմաբերդ գյուղի մոտ ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոցԴուրովը հրաժարվել է ՌԴ-ի հյուպատոսական պաշտպանությունից և ԱՄԷ-ի դիվանագիտական օգնությունիցԴավիթ Գյուրջինյանը Բրյուսովի համալսարանի 59 աշխատակցի ազատել է աշխատանքից. Ցոլակ ԱկոպյանՀամագյուղացիների վեճն ավարտվել է ծանր մարմնական վնասվածքներով. նախաձեռնվել է քրեական վարույթԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակին նվիրված հուշադրամՕգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 16 դեպքԾեծել են գիտնականներին ու ծեծկռտուքը բաժանող ոստիկանին. ՀրապարակՍուրենյան. Սա դեռ աշնան գալուստը չէ «Սևան» ՔԿՀ-ում ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և կասկածելի զանգվածներ
Ամենադիտված