Աշխարհի ամենահարուստ խոհարարի կարողությունը կազմում է 880 միլիոն ֆունտ
ԱյլԱշխարհի ամենահարուստ խոհարարը, հավանաբար, մեկն է, ում մասին երբեք չեք լսել, և նրա կարողությունը կրկնակի գերազանցում է Գորդոն Ռեմսիին և Ջեյմի Օլիվերին միասին վերցրած, հայտնում է Express co-ն:
Ջեյմի Օլիվերն իրականում աշխարհի չորրորդ ամենահարուստ խոհարարն է, որի կարողությունը գնահատվում է 164 միլիոն ֆունտ:
Նրա հարստության մեծ մասը ստացվել է իր ռեստորանային կայսրությունից, նմանատիպ հաստատություններ Օլիվերը բացել է ամբողջ աշխարհում, ինչպես նաև նրա ամենավաճառվող խոհարարական գրքերից, որոնք նպաստում են առողջ տնային խոհարարությանը և նախաձեռնություններին: