Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան

Հրապարակումներ

Հարութ Սասունյան 
www.TheCaliforniaCourier.com 

Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին, Փաշինյանը պատասխանեց հավելյալ զիջումներով։ Կարծես թե Ալիևն է Բաքվից կառավարում Հայաստանը։ 2025 թվականի հունվարի 7-ին Ալիևը ծավալուն մամուլի ասուլիս տվեց ադրբեջանական լրատվամիջոցներին, որի ընթացքում չափազանց ստորացուցիչ տոնով ամբարտավան հայտարարություններ արեց Հայաստանի մասին։ Ահա հատվածներ նրա հայտարարություններից. 

- Հայաստանը Տավուշի մարզի չորս գյուղերը վերադարձրեց Ադրբեջանին «ավելի շուտ մենախոսության, քան երկխոսության արդյունքում»։ Հայաստանն այս գյուղերը վերադարձրեց «ճնշման տակ»։ 

- «Հայաստանը չի կարող մեզ հետ մրցել սպառազինությունների մրցավազքում»։ 

- «Անկախ հայկական պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է .... Կամ Հայաստանի ղեկավարությունն այն կոչնչացնի, կամ էլ մենք»։ 

- «Հայաստանն անհապաղ կերպով պետք է դադարեցնի սպառազինումը։ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս պետությունները պետք է դադարեցնեն պայմանագրերն ու չեղարկեն դրանք։ Արդեն իսկ Հայաստան մատակարարված սպառազինությունը պետք է վերադարձվի»։ 

- «Առանց Մինսկի խմբի լուծարման, առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնարին է»։ 

- «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և այն կբացվի»։

- «Նրա [նախագահ Թրամփի] առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններում որևէ խնդիր չկար։ Ընդհակառակը, հարաբերությունները շատ դրական էին, և մենք կարողացանք առաջընթաց գրանցել շատ ոլորտներում։ Ադրբեջանի հետ կապված Բայդենի վարչակազմի գլխավոր սխալն այն էր, որ նրանք զոհաբերեցին ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները հանուն հայ-ամերիկյան հարաբերությունների»։ 

- «Հաշվի առնելով, որ Հայաստանի ներկայիս տարածքը, ըստ էության, ներառում է պատմական հողերը, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են ապրել, այսօր մենք պնդում ենք, որ 300 հազար արևմտյան ադրբեջանցիներ պետք է վերադառնան այդ շրջանները։ Սակայն այդ շրջանից տեղահանվածների ընդհանուր թիվը, որոնք այժմ ապրում են Ադրբեջանի տարբեր շրջաններում՝ իրենց ժառանգների հետ միասին, մի քանի անգամ գերազանցում է 300 հազարը»։ 

Այն բանից հետո, երբ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները դժգոհեցին Ալիևի սպառնալից մեկնաբանությունների վերաբերյալ Փաշինյանի տարօրինակ լռությունից, նա վերջապես համաձայնեց հունվարի 8-ին պատասխանել «Արմենպրես»-ի մի քանի հարցերին. Փաշինյանն ասաց, որ Հայաստանի մասին ագրեսիվ հայտարարություններ անելով՝ Ալիևն ակնկալում էր, որ Հայաստանից նմանատիպ ագրեսիվ պատասխանը «հիմք կստեղծի տարածաշրջանում նոր էսկալացիայի համար։ Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը»։ Փաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ և անտեսել Ալիևի բազմաթիվ մերժումները։ Ալիևը նախընտրում է Հայաստանի մի կտոր, քան թղթի մի կտոր, որն անտեսելու է նույնիսկ իր ստորագրելու դեպքում: 

Այս կարճ հարցազրույցում Փաշինյանը 11 անգամ կրկնեց խաղաղություն բառը։ Երբ նրան խնդրեցին պատասխանել Ալիևի այն մեղադրանքին, թե Հայաստանը «ֆաշիստական պետություն է», Փաշինյանը երկչոտորեն համաձայնեց, որ Ադրբեջանում կա նման ընկալում Հայաստանի մասին, ինչպես որ Հայաստանում կա նման ընկալում Ադրբեջանի մասին։ Ալիևի կողմից Հայաստանի տարածքով ադրբեջանական միջանցքի մշտական պահանջների առնչությամբ, Փաշինյանը հերթական անգամ չպահանջեց, որ, ինչպես նշված է 2020 թվականի համաձայնագրում, Ադրբեջանը թույլ տա փոխադարձ մուտք Հայաստանին Ադրբեջանի տարածքով: 

Պատասխանելով Ալիևի՝ Հայաստանի Հանրապետությունը որպես «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մասին հարցին՝ Փաշինյանը պարզապես ասաց. Ալիևը «այս թեմայով նոր բան չի ասել, որ ես նոր արձագանք ունենամ»։ Անդրադառնալով Հայաստանի կողմից զենք ձեռք բերելու վերաբերյալ Ալիևի բողոքներին՝ Փաշինյանը հայտարարեց. «Ոչ ոք չի կարող վիճարկել պաշտպանվող բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը»։ Այնուհետև նա հավելեց. «Մենք Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում .…»: 

Հայաստանի կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ ադրբեջանական մեղադրանքներին ի պատասխան՝ Փաշինյանը կրկնեց իր առաջարկը՝ «ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգենք և գանք համատեղ եզրակացությունների»։ Հունվարի 9-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց ծավալուն մի հայտարարություն՝ բաղկացած 17 կետից՝ կատարելով Ալիևի զիջումների պահանջները։ Նա «Արևմտյան Ադրբեջանը» նկարագրեց որպես Ադրբեջանի արևմտյան մասում գտնվող մի քանի քաղաքներից բաղկացած տարածք, ներառյալ Արցախի հատվածները։ 

Նա Հայաստանի Հանրապետության քաղաքները կեղծորեն անվանեց որպես «Արևմտյան Հայաստան»՝ նենգաբար հավելելով. «սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արևմտյան Հայաստան»։ Այնուհետև նա մանրամասնեց «տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու» բաղադրիչները. 

- «Փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից»։ 
- «Շարունակել սահմանազատման աշխատանքը»։ 
- «Կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է»։ 
- «Իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։ 
- «Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել»։ 
- «Ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը»։ 
- «Ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա»։ 
- «Հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում»: 
- «Աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական և արդյունավետ իրագործման վրա»։ - «Սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորել»։ 
- «Երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով»։ 
- «Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ 

Այս կետերից մի քանիսը Փաշինյանի նախկին առաջարկների կրկնությունն են, որոնք Ալիևը չի ընդունել։ 

Սակայն դրանցից մի քանիսը հակասում են Հայաստանի շահերին, մասնավորապես՝ միջազգային դատարաններում փոխադարձ հայցերի հետ կանչումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Այս երկու պահանջներն էլ եղել են Ալիևի թելադրանքով։ 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված