Բժիշկը նշել է խորովածի թույլատրելի չափաբաժինը
ՀասարակությունՄեկ անձի համար խորովածի մեկ բաժինը չպետք է լինի 150 գրամից ավելի, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել, «ՌԻԱ Նովոստիին» ասել է առողջության առաջնային պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։
«Մեկ անձի համար շիշ խորովածը չպետք է լինի ավելի քան 150 գրամ, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել առանց հացի, բայց հացով ուտելիս ավելի լավ է կոպիտ աղացած՝ հացահատիկի և թեփի ավելացմամբ տարբերակը»,- ըստ shantnews-ի՝ ասել է Տյաժելնիկովը։
Նրա խոսքով, խորովածն ինքնին արդեն բավականին աղի է, ուստի սեղանին պետք չէ հավելյալ թթու վարունգ և մարինադ դնել։
Նա հավելել է, որ խորովածի սոուսները նույնպես պետք է ուշադիր դիտարկել։
«Պատրաստի սոուսները, որպես կանոն, պարունակում են շատ աղ և շաքար, ուտեստը ավելի յուղոտ և կալորիական կդարձնի, հետևաբար, եթե հնարավոր է, ավելի լավ է պատրաստեք սոուսներ ինքներդ, օրինակ՝ լոլիկից», – հավելել է Տյաժելնիկովը: