Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով. Ու այդ մեկ մարդը նիկոլ Վովայի փաշինյանն է. Մելիքյան Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները շարունակվում են Comedy Club հեռուստաշոուն փակվում է Մի խումբ անձանց կողմից հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է ԳՇ նախկին պետին մեղադրել են պետական դավաճանության մեջ․ ՌԴ-ի «մատը խա՞ռն է» Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրեն ՀԱՊԿ-ից ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը հակասում է ողջախոհությանը. Զախարովա Թբիլիսիում սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը Թուրքիան ռազմաօդային գործողություն է անցկացրել․ ի՞նչ է հայտնի Ստորություն է այն նարատիվը, թե իբր արցախցիները չեն կռվել․ Հակոբ Բադալյան 

Ինչո՞ւ նախարարությունը չպաշտպանեց հեղինակին, այլ անմիջապես տեղի տվեց. «Հրապարակ»

Գիտություն և Մշակույթ

«Հրապարակ»-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված 8-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը, հույս հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ 8-րդ դասարանի պատմության դասագրքը մտնի դպրոց։ Ըստ ռուսական կողմի` այդ դասագրքում խեղաթյուրվում են 18–րդ դարի վերջի եւ 19-րդ դարի սկզբի իրադարձությունները: Նման հայտարարություն էր նախօրեին տարածել ՌԴ արտգործնախարարությունը։


Ռուսաստանի ԱԳՆ-ում սադրիչ են որակել դասագրքի գլուխներից մեկի վերնագիրը` «Արեւելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»` նշելով, որ այնտեղ վերանայման են ենթարկվել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը որակվել է որպես Արեւելյան Հայաստանի «բռնակցում»:
«Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա` նման դասագրքը մտնի դպրոց, ինչպես նաեւ այսուհետ մատների արանքով չեն նայի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նմանօրինակ փորձերին»,– ասված է հայտարարությունում։

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական ամոթալի փորձի մասին է․ «Արեւմտյան քարոզչության եւ քաղաքական ինժինիրինգի լավագույն ավանդույթներով սպիտակը սեւ է կոչվում առանձին հայ գործիչների «թեթեւ ձեռքով», որոնք ջանում են հաճոյանալ իրենց հովանավորներին»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։ 

Կրկնակի փորձաքննություն անցած եւ ի վերջո նախարարության կողմից երաշխավորված դասագրքի հեղինակը պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն է, ում հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի շուրջ անցած տարի եւս մեծ աղմուկ բարձրացավ։

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը հաջորդիվ արձագանքեց նաեւ ԿԳՄՍՆ-ն, տեղեկացնելով, որ առաջիկայում կիրականացվի փոփոխություն։

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը, նկատում է, որ հայտարարությունը մի կողմից չափի մեջ էր, բայց մյուս կողմից էլ՝ ռուսական կողմն իր խիստ անհամաձայնությունն էր հայտնում վերնագրային նման ձեւակերպման դեմ․ «Միգուցե հեղինակի մոտ դեր է խաղացել վարչապետի նախկինում արված այն հայտարարությունը, որ հայոց պատմության դասագրքերի բովանդակային նյութի որոշակի մի տոկոսը ստեղծվել է խորհրդային շրջանում։ Ի դեպ, մենք տեսանք, որ պատմության համանման վերախմբագրումներ տեղի ունեցան հետխորհրդային շրջանում մերձբալթյան երկրներում, հարեւան Վրաստանի օրինակով, մասնավորապես Վրաստանում բացվեց խորհրդային նվաճման թե բռնակցման պատմության թանգարան, նույնը մերձբալթյան երկրներում։ Այդ հակառուսական դրսեւորումներից համամետաբար զերծ էին մնացել Բելառոսի եւ Հայաստանի պատմության դասագրքերը։ Հիմա կարծես թե Հայաստանից էլ է փորձ արվում ձերբազատվել խորհրդային շրջանի ձեւակերպումներից, սակայն պետք է ուսումնասիրվեր պատմությունը․ այս դեպքում ի՞նչ է նշանակում բռնակցում։ Փաստ է, որ Երեւանի, Նախիջեւանի խանությունները եւ Օրդուբադի գավառը Թուրքմենչայի հաշտության պայմանագրով Պարսկաստանը ճանաչեց դրանց միացումը Ռուսաստանի կայսրությանը, հիմա փաստորեն այդ միացման գնահատականը հայկական կողմը տալիս է Պարսկաստանի տեսանկյունից»։

Ինչո՞վ է պայմանավորված նման գնահատականը, եւ պատմության նման վերարժեւորումը մեր շահերի՞ց է բխում․ «Գուցե հեղինակը այս կերպ փորձել է բարձրանալ վարչապետի աչքում, ցույց տալու, որ առաջին պատմաբաններից է, որ փորձ է անում վերանայել խորհրդային շրջանի «աղճատված» հայոց պատմությունը եւ ձերբազատվել նախկինում հարկադրաբար ստեղծված նման ձեւակերպումներից, բայց, փաստորեն հայտնվել է աննախանձելի իրավիճակում։ Ամեն դեպքում համեմատության շատ քիչ եզրեր կարող ենք գտնել հետագայում Ռուսաստանի կայսրության տիրապետության տակ գտնվող Հայաստանի եւ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Հայաստանի, հայ բնակչության սոցիալ- տնտեսական պայմանների համեմատության մեջ։ Ակներեւաբար Ռուսաստանի կայսրության տիրապետության տակ գտնվող հայության վիճակը համեմատաբար տանելի վիճակ էր, ուստի բռնակցում տերմինը կիրառելը իրավական առումով ճիշտ չէ, ընդորում այդ տարածքները պատմական առումով Պարսկաստանի մաս չեն կազմել, դրանք զուտ հայկական հողեր են»։

Գուցե սա ոչ միայն հեղինակի մոտեցումն է, այլ նաեւ պետական դիրքորոշում՝ վերանայել եւ վերախմբագրել մեր պատմության որոշ դրվագներ կապված Ռուսաստանի հետ․ «Պետական մակարդակով պատվեր լինելու փաստը լուրջ քննադատության մի փոքր չի դիմանում, որովհետեւ ռուսական կողմի՝ հարցին անդրադառնալուց հետո, ԿԳՄՍ նախարարությունը անմիջապես ընդունեց, որ պատրաստ է այդ փոփոխությունն անել եւ այդ ձեւակերպմամբ վերնագրային նյութը չի լինի դասագրքում։ Այսինքն նախարարությունը չի պաշտպանել հեղինակին, այլ անմիջապես տեղի է տվել՝ նահանջել իր դիրքերից եւ համաձայնել է, որ թյուրիմացություն է եղել հեղինակի կողմից։ Չի բացառվում նաեւ, որ գուցե հետագա բարդություններից խուսափելու համար եւ որ կծիկը չբացվի, հեղինակին նման ուղղորդում է եղել, դրա համար անմիջապես համաձայնել են ռուսաստանյան կողմի դիտարկմանը եւ ընդունելի են համարել, որ նման ձեւակերպումը ճիշտ չէ»։



Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանըԱրցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով. Ու այդ մեկ մարդը նիկոլ Վովայի փաշինյանն է. ՄելիքյանԵրևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները շարունակվում ենComedy Club հեռուստաշոուն փակվում էՄի խումբ անձանց կողմից հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել էԳՇ նախկին պետին մեղադրել են պետական դավաճանության մեջ․ ՌԴ-ի «մատը խա՞ռն է»Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրենՀԱՊԿ-ից ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը հակասում է ողջախոհությանը. ԶախարովաԹբիլիսիում սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելըԹուրքիան ռազմաօդային գործողություն է անցկացրել․ ի՞նչ է հայտնիՍտորություն է այն նարատիվը, թե իբր արցախցիները չեն կռվել․ Հակոբ ԲադալյանՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարարՄերձավոր Արևելքը կանգնած է տարածաշրջանային պատերազմի ամենալուրջ վտանգի առաջ. Սաուդյան Արաբիայի դեսպանՊարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվենՓաշինյանը 2022 թ.-ին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՍոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում էՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՍիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներՎարչապետը և Իվա Պետրովան անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային, հարկային և արժութային քաղաքականությանը Երևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստը «Գրառում արեցի՝ «ո՛չ թե քաաքականություն, այլ՝ քաղաքականություն», չեք պատկերացնի ինչ արձագանք գտավ, ես ուղղակի ապշել էի». Անի Զաքարյանը՝ հայերեն ճիշտ խոսելու մասին ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը 96-րդն է ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու. Դանիել ԻոաննիսյանԼիբանանում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի. ավելի քան 450 մարդ է վիրավորվելՆիկոլ Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. ԱՆ Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար«Հրապարակում նստողին պետք է հարցնել». Արդյո՞ք հայերը մի օր կվերադառնան Արցախ Նիկոլ Փաշինյանը փոշմանե՞լ է Բերման է ենթարկվել Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը«Զգացմունքները դուրս էին աղյուսակներից». Դումիկյանը Թբիլիսիում կայացած համերգից կուլիսային կադրեր է հրապարակել Կենտրոնական Եվրոպայում տեղի է ունեցել վերջին 20 տարվա ամենասարսափելի ջրհեղեղը. ավելի քան 20 մարդ է զոհվել (լուսանկարներ)Ֆիննախում չգիտեն՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձումից ինչքան գումար է մուտքագրվել պետբյուջե Արցախի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանՄեկ տարի առաջ՝ այս օրը, մեր արժանապատվության և ամոթի օրն էր. Նարե Սիմոնյան Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում էԱճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսմանՀռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում«Շատ կուզեի Արթուր Գրիգորյանի կյանքի վերջին ժամերին իր կողքին լինեի ու ձեռքը բռնեի, չհասցրի». Նունե Եսայան Արցախը՝ առանց հայերի. մեկ տարի անց (տեսանյութ) Մինչև 2040 թվականը Դուբայում, Աբու Դաբիում և Շարժայում 100 միլիոնատերերի թիվը կաճի ավելի քան 150 %-ովԱմեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ. 168.am6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր․ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով Ռուբինյանը գերմանացի իր գործընկերոջ հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին«Կամ պետք է տանը նստենք, մեր սուգն ապրենք, կամ պետք է ձեւը գտնենք եւ հետ բերենք Արցախը». Րաֆֆի Հովհաննիսյան«Նիկոլը որոշել է «փուռը տալ» իր «ուսապարկերին»». ՍուրենյանցԹրամփը բարում բոլորին բուրգեր է հյուրասիրել և հաշիվը վճարել կրիպտոարժույթով (լուսանկարներ, տեսանյութ)«Ամոթ եմ զգում, որ Երևանում եմ ձեզ տեսնում, պետք է Ստեփանակերտում, Ամարասում հանդիպեինք». Սրբազան (տեսանյութ)Սեպտեմբերի 15-ի դրությամբ անշարժ գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ 36,736 հայտարարություն է ներկայացվել Այս իշխանությունը խթանում է ներքին պառակտվածություն և ատելություն, արժեզրկում Արցախը. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)Մի շարք հայտնի ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Իսրայել
Ամենադիտված