Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է
ՍպորտԼրագրողներին, ՀՀ Մարդու իրավունքների առաջ պաշտպան 80-ամյա Լարիսա Ալավերդյանին, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին խփող, քաշքշող և բերման ենթարկելու փորձ արած ոստիկանը Նաջարյան Արմենն է։ Նա նախկինում էլ աչքի է ընկել իշխանություններին ծառայելու համար նման վարքով, ինչի արդյունքում նրան նշանակել են Նորք-Մարաշ բաժանմունքի պետի տեղակալ (բոլորովին վերջերս): Այս մասին գրում է Hayeli.am-ը։
Հիշեցնենք, որ իր իսկ ծառայակիցների պահանջին դեմ գնալով՝ լրագրողին բերման ենթարկելու փորձի ժամանակ տաքսու վարորդը քշեց նրա ոտքի վրայով՝ ստիպելով նրան ճվճվալ և բաց թողնել լրագրողին։