Ջուր չի լինի
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 15-ին ժամը 08:00-ից մինչև հունվարի 16-ը ժամը 08:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների և հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: