«Հուսով եմ՝ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում»․ Փեզեշքիան
ԻրանԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց հետո կօգնի խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում։
«Հուսով եմ, որ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում, այլ ոչ թե արյունահեղությանն ու պատերազմին»,- պատասխանել է Իսլամական Հանրապետության նախագահը հարցին, թե ինչ ուղերձ կցանկանար հղել Թրամփին՝ հաշվի առնելով պատժամիջոցները ավելացնելու խոստումները։