Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը
Արտաքին ՔաղաքականԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է երեկ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը:
«Կանոնադրությունը նոր ուղիներ է նշում երկկողմ համագործակցության համար՝ ներառյալ տնտեսական համագործակցություն, անվտանգություն և պաշտպանություն, ժողովրդավարության, արդարության և ներառականության ամրապնդում, միջանձնային փոխանակումների ավելացում: Պետքարտուղար Բլինկենը և ԱԳ նախարար Միրզոյանը նաև հայտարարել են, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը բանակցություններ են սկսելու Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտին աջակցելու համաձայնագրի շուրջ, և որ Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու գլոբալ կոալիցիային»,- ասել է Միլլերը:
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի տեքստը՝ այստեղ։