Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր․ Փաշինյան ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ Սուրենյան ՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15 Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ 

Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»

Իրան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Svpressa.ru-ն իր «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հարցազրույց է տվել Nobetci Gazete-ին և հայտարարել Կովկասում նոր դարաշրջանի սկզբի մասին։ «Կովկասյան տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և հիմա դա հասկանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է թուրք գլխավոր քաղաքական գործիչը։ Էրդողանը նաև գովաբանել է Փաշինյանին այն բանի համար, որ նա վերջերս օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների մասին խոսելիս ձեռնպահ է մնում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց, և խնդրել է Հայաստանի կառավարությանը՝ հանել Արարատ լեռան պատկերը ազգային զինանշանից։

«Այն տարածքը, որի վրա գտնվում է Արարատը, Հայկական ԽՍՀ-ից անցել է Թուրքիային 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով»,- բացատրել է Էրդողանը իր խնդրանքը։ Արդյո՞ք Փաշինյանը Էրդողանի խնդրանքով կփոխի Հայաստանի զինանշանը, ի՞նչ է լինելու Հայաստանի հետ Կովկասում նոր կարգի հաստատմամբ, և ո՞րն է Ռուսաստանի դերը այն տարածաշրջանում, որտեղ, ըստ թուրք առաջնորդի, «նոր դարաշրջան» է սկսվել:

svpressa.ru-ի այդ հարցերին պատասխանել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

svpressa.ru.- Եվգենի Յանովիչ, իրո՞ք Էրդողանն իրեն Կովկասի օրինական տերն է զգում, թե՞ նրա ելույթն ուղղված էր միայն թուրք հանդիսատեսին, որպեսզի փոխհատուցի անցած մունիցիպալ ընտրություններում իր ձախողումը։ - Էրդողանի պնդումները տարածվում են ոչ միայն Կովկասի վրա, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Էրդողանն իրեն համարում է սուննիների տիրակալ, մոլորակի բոլոր թուրքերի տերը, ներառյալ՝ Յակուտիան, Իրանի կեսը և Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը: Էրդողանը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ոճով իրեն համարում է բոլոր իսլամիստների առաջնորդը, դա անհանգստացնում է Ծոցի երկրներին, իսկ Եգիպտոսում «Մուսուլման եղբայրները» արգելվել և գնդակահարվել են։ Էրդողանին այնքան էլ չի հետաքրքրում, որ նա պարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում շատ ավելի վատ արդյունքներով, քան նախորդ «քաղաքային ընտրությունները»: Նա նախագահն է, Ռուսաստանը նրա համար ատոմակայանը ձրի է կառուցել, ռուսական փողերով։ Նրա հետ ամեն ինչ լավ է։

svpressa.ru.- Ինչո՞ւ Ռուսաստանն իր փողերով ատոմակայան կառուցեց Թուրքիայում:

- Թուրքիայի հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Էրդողանը հավակնություններ ունի Ղրիմի նկատմամբ, զենքով և զինյալներով առավելագույն աջակցություն է ցուցաբերում Զելենսկուն, 9-րդ դասարանի թուրքական դպրոցական դասագրքերում ներկայացված են թյուրքական աշխարհի քարտեզները, որտեղ Ռուսաստանը վերջանում է Վոլգայի շրջանով, և հետո գալիս են թյուրքական պետությունները՝ Մորդովիայից և Չուվաշիայից մինչև Յակուտիա: Բայց մեր հարաբերությունները գերազանց են։ Որովհետև Էրդողանը Ռուսաստան այցելելիս մեզ համար հաճելի բաներ է ասում։ Այս ֆոնին, Էրդողանի համար Հայաստանը պարզապես անցյալ երեքդարյա դարաշրջանի, երբ Ռուսաստանը գերակայում էր Անդրկովկասում, հուշարձան է: Էրդողանը մի հարցազրույցում միանգամայն անկեղծ ասել է, որ այդ 300 տարին ավարտվել է, սկսվել է նոր դարաշրջան, իսկ Հայաստանի պարագայում, մասնավորապես, կլինի այնպես, ինչպես ինքն է ասում:

svpressa.ru.- Ե՞րբ սկսվեց այդ «նոր դարաշրջանը»։

- Քայլ առ քայլ: Օրինակ Շուշիի համաձայնագրի (թվական1) ստորագրումից հետո Ադրբեջանը դարձավ ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի դաշնակիցը։ Միևնույն ժամանակ, Էրդողանը հաջողությամբ օգտագործում է մեր առճակատումը Արևմուտքի հետ՝ կառավարելով «և՛ մերը, և՛ ձերը», և ամեն ինչ հօգուտ Թուրքիայի է։ Բոլորը խաղադրույքներ են կատարում Էրդողանի վրա, իսկ հաղթում է նա ինքը:

svpressa.ru.-Ադրբեջանում Հայաստանը կոչվում է Հարավային Ադրբեջան։ Դրա մեջ կա՞ ակնարկ։

- Ալիևը հենց նոր եկավ Ռուսաստան։ Ինքը ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ է, ուրեմն լավ կրթություն ունի, ու հենց Փաշինյանից խելացի է։ Ուստի, Ալիևը Հայաստանից կվերցնի այն ամենը, ինչ իրեն պետք է, բայց Մոսկվայի հետ չի վիճի, այլ կշարունակի հսկայական գումարներ վաստակել Ռուսաստանից։ Ալիևը գիտի իր գործը: Նա չի միանում ԵԱՏՄ-ին և չի տալիս քաղաքական պարտավորություններ, որոնք կսահմանափակեն իրեն։ Ինչ վերաբերում է Հայաստանին ու այն հարցին՝ կուտի՞, թե՞ ոչ, ապա արդեն կերել է։ Դա դեռ շատ նկատելի չէ, բայց արդեն մարսվում է։ Փաշինյանի իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ, քանի որ Փաշինյանը նույն Զելենսկին է: Փաշինյանը թքած ունի Հայաստանի ճակատագրի վրա, նա փող է աշխատում: Բայց դժվար թե Փաշինյանը Զելենսկու պես հարստանա, դե, Հայաստանն Ուկրաինայից աղքատ է:

svpressa.ru.- Ռուսաստանը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է Անդրկովկասը չկորցնելու համար։

- Այս հարցը պետք է ուղղել Ռուսաստանի իշխանություններին, որոնց կազմի մեջ ես չեմ եղել և չկամ։ Անում է այն, ինչ կարող է։ Ինքնագոհությամբ ու այն կադրերով, որ կա, անում է այն, ինչ կարող է։ Կոնկրետ Հայաստանի մասին խոսելիս Ռուսաստանը հիմա, ի հեճուկս հայ ընտրողների, ի՞նչ կարող է անել։ Նրանք ընտրել են Փաշինյանին, իսկ մեզ մնացել է ուսերը թոթվել: Ռուսաստանը երբեք չի միջամտում և չի տապալում նախագահներին կամ վարչապետներին, ինչպես անում է Արևմուտքը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր․ Փաշինյան ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը«Հուսով եմ՝ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում»․ ՓեզեշքիանԹեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակՎերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր ՎանեցյանՄանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել ՎարդանյանՀրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄիևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»
Ամենադիտված