ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև առաջընթացը․ Պետդեպը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասին ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև առաջընթացը․ Պետդեպը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասին ՌԴ-ից Օվերչուկի կամ Գալուզինի՝ ՀՀ որևէ այցից առաջ, Բլինկենը զանգում է նիկոլոսին, ինստրուկտաժ անում. Ալեն Ղևոնդյան Գագիկ Խաչատրյանի քրգործը 4 տարի անց` զրոյից վերսկսվեց Ախալցխացի աշխարհահռչակ հայի մասին. Yerkir.am «Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին» Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդ Եվրոպան վերացնի վիզային ռեժիմը Հայաստանի հետ, ստեղ վայ թեմ կմնանք ես ու Բենիամին կատուս. Արգիշտի Կիվիրյան Օվերչուկը գնացքով շարժվում է Ալավերդի, նրան ուղեկցում են դեսպան Կոպիրկինը և ՀՀ ՏԿԵ փոխնախարարը Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան 

Ադրբեջանը միշտ էլ գյուղին շատ մոտ է եղել, հիմա 2.5կմ ավելի մոտ է եկել գյուղին. Նազարյան

Հասարակություն

Տավուշի մարզի Կիրանց գյուղում, այսպես կոչված, սահմանազատումից հետո մարդկանց տրամադրությունների եւ նոր իրողությունների մասին «Հրապարակը» զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ծնունդով կիրանցեցի Գեղամ Նազարյանի հետ։

- Վերջին անգամ ե՞րբ եք եղել Կիրանցում։

- Ես անընդհատ գնում-գալիս եմ՝ կիրակի երեկոյան եմ եկել։

- Այսպես կոչված՝ սահմանազատումից հետո մարդիկ ի՞նչ տրամադրվածություն ունեն։ Փոփոխություն կա՞, գուցե լավատեսորեն են տրամադրված, գուցե շատ վատատեսական սպասումներ ունեն։

- Ո՛չ լավատես են, ո՛չ՝ վատատես։ Այդ մարդիկ փորձում են հարմարվել նոր իրավիճակին՝ երջանիկ չեն, ուրախությունից ուշքները չի գնում, վախից էլ չեն սարսափում` տակները չեն միզում։ Այդքան բան, որ ավելի պարզ ասեմ։

- Սահմանազատումից հետո գյուղից հեռացողներ կամ նման ցանկություններ հայտնած բնակիչներ կա՞ն։

- Ոչ, ընդհակառակը՝ եկողներ կան ու տարածքի կռիվ են անում, թե որտեղ տուն սարքեն, որ ապրեն։

- Որտեղի՞ց են գալիս։

- Օրինակ՝ Աչաջուր գյուղից, որը Տավուշի մարզի գյուղերից է։ Մի ընտանիք եկել է, տուն է սարքում, ուզում է գյուղում ապրել։ Գյուղացիներն էլ նեղվում են, ասում են՝ մենք տուն սարքելու տեղ չունենք՝ ինչի՞ հող ծախեցիք։ Այ, սենց վիճակ է, խանութ են սարքում, տուն են սարքում, ես ասում եմ՝ ոչ թե ուրախ են, երջանիկ են, այլ իրենք գյուղից դուրս գալու մտադրություն չունեն։ Ընդհակառակը՝ ասում են․ չէ, պետք է ավելի շատ ապրենք, ավելի շատ երեխա ունենանք։

- Իսկ այն հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորը Կիրանցի դպրոցի մոտ է կանգնած, չի՞ խանգարում, գոնե չպե՞տք է այնպես արվեր, որ երեխաները թշնամու զինվորին իրենց աչքի առաջ չունենային։

- Իրականում, դպրոցի մոտ չկա, եթե նման համեմատության մեջ մտածենք։ Ադրբեջանցի սահմանապահը գյուղից չի երեւում՝ հատկապես դպրոցի տարածքի մոտից, բայց դա չէ գերակա խնդիրը։ Այդ ադրբեջանցին միշտ էլ գյուղի մոտ է եղել, հիմա 2.5 կմ ավելի մոտ է եկել գյուղին։ Գյուղը 34 տարի ապրել է այդ իրավիճակում, որ ինքը սահմանային գյուղ է, դիմացն Ադրբեջանն է։ Դրա համար էլ այս գյուղի մարդը հասկանում է, որ իրավիճակը փոխվել է ոչ հօգուտ մեզ, բայց դա հիմք չէ, որ ինքը վախենա, սարսափի եւ այլն։ Ես շատ կուզեի, որ դուք տեսնեիք, օրինակ, Կիրանց գյուղի բնակիչ Մհերին, որի տունը հիմա սահմանից 4 մետր կամ 5 մետր հեռու է։ Ինքն ապրում է այնտեղ, իր թոռները քնում են այնտեղ, եւ դա էլ հայի իսկական օրինակն է, որ հակառակ կողմից տեսնում են, ասում են՝ այ, հայը սա է, որ մեզնից չի վախենում։ Այ, սա է հայ մարդը, եւ ինձ համար հայի իսկական օրինակն այդ մարդն է։

- Վերջերս Կիրանցում պետական աջակցությամբ կամ տենդերով վերանորոգման նախագիծ եղե՞լ է։

- Եկեղեցու վերանորոգման համար մրցույթ էր հայտարարված, դա ընթացքի մեջ է։

- Այսինքն՝ դեռ չի ավարտվել։

- Տենդերի վերաբերյալ անհասկանալի պահեր կան՝ արդյոք այդքան միջոցներով հնարավո՞ր է վերականգնել եկեղեցին, թե՞ ոչ, բայց թե վերջնարդյունքն ինչպիսին է եղել, ես դեռ չգիտեմ

- Դուք կամ Ձեր ազգականներից որեւէ մեկը մասնակցո՞ւմ է այդ մրցույթին։

- Ոչ, ճիշտն ասած՝ այդպիսի ազգական չունեմ, որ շինարարության մեջ գործ ունենա։

- Իսկ այդ մրցույթում հատկապես ի՞նչն էր Ձեզ մոտ հարցեր առաջացրել։

- Որովհետեւ հատկացվել էր, եթե չեմ սխալվում՝ 60 միլիոն, բայց մասնագիտական գնահատականով՝ այդ գումարը բավարար չէ, որ եկեղեցին վերանորոգվի։

- Տեղեկություն ունե՞ք, թե երբ կավարտվի մրցույթը։

- Չգիտեմ, ես այդ նյուանսներով չեմ հետաքրքրվում։ Ես տեսել եմ, որ հայտարարված էր մրցույթ, գյուղում հանդիպել եմ շինարարական կազմակերպության ղեկավարի հետ, որը եկել էր ծանոթանալու, թե ինչ կառույց է, եւ տեղում հայտնեց այդ մտահոգությունը, որ այդ գումարով հնարավոր չէ դա կառուցել։ Այդքան բան։

- Այսինքն՝ սա մասնագետների կարծիքն է։

- Դե, մասնագետների կարծիքն է, ես շինարար չեմ, որ իմ կարծիքն ասեմ։ Գյուղի Սբ Երրորդություն եկեղեցու մասին է խոսքը։ Վերջերս հուշարձան ենք գտել, երեք շրջանի տարբեր բաներ են, եւ հնագետները խոստացել են մոտավորապես սեպտեմբերի կեսերից գալ եւ ուսումնասիրել։ Մի բան եմ ուզում ավելացնել, որ մոտավորապես օգոստոսի 21-ին ու 22-ին երկու ձեւով տեղեկություն տարածվեց այն մասին, որ Կիրանցի արծվի հուշարձանն ապամոնտաժել են, քանդել են՝ երկու տարբեր ձեւերով գնաց։ Հուշարձանը տեղակայված էր այն հատվածում, որը, ցավոք սրտի, դժբախտաբար, մնում էր Ադրբեջանի հատվածում։ Հիմա գյուղացիները հո չէի՞ն թողնելու՝ հուշարձանը մնար նրանց, իրենք իրենց ձեռքով հանել են եւ հիմա մեկ այլ երեւացող տեղում են դրել։

- Այսինքն՝ հուշարձանը տեղափոխել են Կիրանցում։

- Այո, տեղափոխել են, հիմա ճանապարհի եզրին են դրել, որ մեր գյուղ մտնելուց երեւա։ Իրականում գյուղացիները չեն ուզել, որ հուշարձանը մնա իրենց տարածքում, իրենք են իրենց նախաձեռնությամբ հանել ու նոր տեղում դրել, որ հանկարծ Ադրբեջանի տարածքում չմնա։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ջրանջատում՝ Երևանում և մարզերում. հասցեներ Երևանում «կրիստալ» տեսակի թմրամիջոցի մոտ 30 փաթեթ են հայտնաբերել. կան բերման ենթարկվածներ Գրիգորյան-Օվերչուկ հանդիպումը մոտ 5 ժամ է տևել Wildberries-ի աշխատանքում զանգվածային խափանումներ ենՀայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ, ևս մեկին որոնում են Մեր նմանների վրա թքած ունի այս իշխանությունը. ՄարտիրոսյանԼյոկա․ «Լաց մի ինիլ»․ նոր տեսահոլովակ Լյոկա․ «Լաց մի ինիլ»․ նոր տեսահոլովակ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև առաջընթացը․ Պետդեպը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասինԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև առաջընթացը․ Պետդեպը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասինՋերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով ՌԴ-ից Օվերչուկի կամ Գալուզինի՝ ՀՀ որևէ այցից առաջ, Բլինկենը զանգում է նիկոլոսին, ինստրուկտաժ անում. Ալեն Ղևոնդյան«30-ից հետո բոլորը հարցնում էին՝ ե՞րբ ես ամուսնանալու, 40-ում հասկացան, որ այլևս պետք չէ այդ հարցը տալ». Անի Լուպե Գագիկ Խաչատրյանի քրգործը 4 տարի անց` զրոյից վերսկսվեց«Opel»-ը բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին, վարորդը մահացել է Ախալցխացի աշխարհահռչակ հայի մասին. Yerkir.am«Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին» Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդԵվրոպան վերացնի վիզային ռեժիմը Հայաստանի հետ, ստեղ վայ թեմ կմնանք ես ու Բենիամին կատուս. Արգիշտի ԿիվիրյանՕվերչուկը գնացքով շարժվում է Ալավերդի, նրան ուղեկցում են դեսպան Կոպիրկինը և ՀՀ ՏԿԵ փոխնախարարըԴուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան«Իմ քայլը» և «Soong Ching Ling» հիմնադրամները գործակցության հուշագիր են կնքել. մանրամասներ (տեսանյութ)Երգչուհի Արմինկան նոր լուսանկարներ է հրապարակելՀՀ իշխանությունը Արցախի բլոկադայից հետո ժամանակ ուներ կանխել Ադրբեջանի ագրեսիան, բայց ոչինչ չարվեց. Տիգրան Աբրահամյան2 օր առաջ պաշտոնին վերականգնված Իգոր Սարգսյանն ազատվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԲայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի ու Երևանի միջև բանակցություններըՊատերազմից անցել է 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունները չեն հրապարակել․ «Ժողովուրդ»Վերնախավերի կամքն է վճռում քաղաքակրթության ապագան, ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը. Վարդան ՈսկանյանՍպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ․ հասցեներըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում 3. Ռուբեն ՀակոբյանՆման աղետ մեկ էլ երկրաշարժն էր. ՀԿԵ-ի ներկայացուցիչը՝ ջրհեղեղի մասին (տեսանյութ)Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 1436 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործը ուղարկվում է դատարան․ «Ժողովուրդ»Հրայր Թովմասյանի կարևոր հայտարարությունը և մյուսների տարօրինակ լռությունը. Սուրեն Սուրենյանց«Մե՛րս, չնեղվես, չվախենաս, շատ հեռու եմ, երրորդ գիծ եմ». Գորիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում. «Փաստ»«Նիկոլը գործում է հետևյալ կերպ՝ ավելի լավ է կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, քան կորցնեմ վարչապետի աթոռը». «Փաստ»Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ»Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»Քաղաքացիները շարունակում են խաբվել. ի՞նչ պետք է անի պետությունը. «Փաստ»Քրեական գործերի «տարափ» է սպասվում որոշ նախկին զինվորականների մասով․ «Հրապարակ»Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել. «Փաստ»ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար. «Փաստ»Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ»Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են․ «Ժողովուրդ»Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի. «Փաստ»Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները․ «Հրապարակ»USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ. «Փաստ» Ամերիկյան հետախուզությունը հաշվարկել է Հայաստանում և այլ երկրներում մահացության և ծնելիության մակարդակը
Ամենադիտված