Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. Զախարովա
Սպորտ«Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը»։ Այս մասին ճեպազրոյցում ասել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ապրիլի 24-ն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցի օրն է, որն ահռելի պատմական, հոգևոր և բարոյաքաղաքական նշանակություն ունի մեր դաշնակից Հայաստանի համար, բարեկամ հայ ժողովրդի, ՌԴ-ում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար:
Մենք միշտ այս ողբերգությունն ընդունել ենք՝ որպես մեր սեփական ցավն ու աղետը և աշխարհում առաջիններից մեկն ենք հայտարարել Ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին: ՌԴ բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հարգանքի տուրք մատուցելու միջոցառումներ», - ասել է Զախարովան: