Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
ՀասարակությունՂազախստանը ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Մուրատ Նուրթլեուն Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ Աստանայում կայացած հանդիպման արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության և համագործակցության վերաբերյալ համաձայնագիր»,- ասել է Նուրթլեուն։
Նրա խոսքով՝ կասկած չկա, որ համաձայնագիրը զգալի խթան կհաղորդի պետությունների միջեւ քաղաքական, առեւտրային եւ ներդրումային կապերի ամրապնդմանը։