Մասիսի տոնական օրվա միջոցառումներն ամփոփ (տեսանյութ) Ավստրիայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում Խաչվերաց տոնին պատարագ մատուցվեց Անդամակցության քարոզ են անում՝ չիմանալով՝ ԵՄ դա Եվրոպական միությունն է, ոչ թե Եվրոպայի միություն․ Առաքելյան Ոստիկանների վրա հարձակումից զոհված կապիտան Հայրապետ Ստեփանյանի կինը գրառում է արել Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մամուլի ասուլիս կտա Գազայում զոհերի թիվը հասել է 41 հազար 206-ի Երևանում՝ Քուվեյթի դեսպանատան մոտ, հաստաբուն ծառը արմատից կոտրվել, ընկել է մեքենային վրա Ինչ պայմանով է Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ արձակվել Նիդերլանդների Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Խաչվերացի տոնին պատարագ է մատուցվել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը 

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք. FIP

Հասարակություն

Ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք: Այս մասին հայտնում է Փաստերի ստուգման հարթակը (FIP):

Կայքը գրում է. «Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։

1։25 րոպեանոց տեսանյութում  https://www.youtube.com/watch?v=GFuxuGeFDgg երևում է՝ ինչպես են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, շարքերով կանգնած, լսում ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգները։

Ուժեղացված ծառայություն իրականացնելու գործընթացում ներգրավված են եղել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության ոստիկանության զորքերի ծառայողներ ու պարեկներ։

Այնուհետև տեսանյութում շատ կարճ, լուսանկարներով ներկայացվում են ուժեղացված ծառայության արդյունքները՝ ստուգվել է 599 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել են հրացան, նռնակ, երկու ինքնաձիգ, երկու գազային ատրճանակ, տասը սառը զենք։

Ոստիկանության տարածած պաշտոնական տեսանյութում ցուցադրվում են գտածոյի լուսանկարները։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այդ լուսանկարները և պարզել, որ ոստիկանության ծառայողների գտածոն ամենևին էլ ինքնաձիգ, նռնակ կամ այլ արգելված ու մահացու զենք չէ, ինչպես ներկայացվում է տեսանյութում։ Դրանց մեծ մասը պարզապես խաղալիք է եղել։

Որպեսզի մեր ստուգման արդյունքն ավելի մեծ արժանահավատություն ունենա, մեկնաբանություն խնդրեցինք հրաձգության հրահանգիչ Հրայր Ավետիսյանից։ Նա ևս պնդեց, որ հայտնաբերված ու լուսանկարներում պատկերված իբրև թե զենք-զինամթերքի մի քանի օրինակները խաղալիքներ են ու հասանելի են հանրությանը, հատկապես՝ երեխաներին։

Օրինակ՝ լուսանկարում կարմիր լարով այսպես կոչված զենքը խաղալիք է, այսինքն՝ ՀՀ-ում գրանցման ենթակա չէ, բաց վաճառքում է ու սերտիֆիկացման ենթակա չէ։

«Շագանակագույն փամփշտատուփով զենք ներկայացվածը խաղալիք է, սթրայքբոլային է համարվում, էլեկտրական նասոսով խաղալիք է, մինչև 100 մ/վ արագությամբ պլաստմասե գնդիկներ է կրակում ու իմ և ձեր երեխաները կարող են մտնել խանութից առանց որևէ խնդրի գնել դա»,- ներկայացնում է Հրայր Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է տեսանյութում ներկայացված իբրև թե նռնակին, ապա դա սովորական հրավառության համար նախատեսված խաղալիք է, որը կարելի է ազատորեն գնել շուկայից։

«Ցանկացած մարքեթփլեյս որ մտնեք, փնտրեք страйкбольная граната, 3000-4000 դրամով հենց այդ նույն նռնակները հնարավոր է ձեռք բերել։ Արտաքինից նռնակի նման է, բայց դա զենք չէ»,- ասում է Ավետիսյանը։

Հանուն արդարության նկատենք նաև, ոստիկանության տեսանյութում երևում է նաև գազային ատրճանակ, որը, չգրանցված լինելու պարագայում, ՀՀ օրենսդրության պահանջով կարող է առգրավվել։

Այսպիսով, ոստիկանությունը սխալ, մանիպուլյատիվ տեղեկություն է տարածել՝ հանրության շրջանում ստեղծելով տպավորություն, թե իրականացված ուժեղացված ծառայությունը շոշափելի արդյունքներ է գրանցել և հայտնաբերվածն իրական զենք է։ Մինչդեռ, իրականում, ոստիկանությունը քաղաքացիների մեքենաներից մի քանիսից հայտնաբերել է ընդամենը խաղալիք զենք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մասիսի տոնական օրվա միջոցառումներն ամփոփ (տեսանյութ)Ավստրիայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում Խաչվերաց տոնին պատարագ մատուցվեցԱնդամակցության քարոզ են անում՝ չիմանալով՝ ԵՄ դա Եվրոպական միությունն է, ոչ թե Եվրոպայի միություն․ ԱռաքելյանՈստիկանների վրա հարձակումից զոհված կապիտան Հայրապետ Ստեփանյանի կինը գրառում է արելԹենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մամուլի ասուլիս կտաԳազայում զոհերի թիվը հասել է 41 հազար 206-իԵրևանում՝ Քուվեյթի դեսպանատան մոտ, հաստաբուն ծառը արմատից կոտրվել, ընկել է մեքենային վրաԻնչ պայմանով է Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ արձակվելՆիդերլանդների Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Խաչվերացի տոնին պատարագ է մատուցվելՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըԺողովրդավարության օրը հարգում ենք ազատության, հավասարության ընդհանուր արժեքները. ԱՄՆ դեսպանությունՌուս զինծառայողները ազատել են Կուրսկի մարզի Բորկի բնակավայրը ուկրաինական կազմավորումներիցԱնտիբիոտիկ եք օգտագործո՞ւմ, բա մեղրը ո՞նց եք պահում, բայց չեմ առնելու, ՀԴՄ չեք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍտեփանակերտի քաղաքապետին պատկանող մեքենան առգրավել են. նա միայն բակում զբոսնելու թույլտվություն ունիԿիևը հերքել է տեղային հրադադարի կետով ծրագիր ունենալու մասին գերմանական ԶԼՄ-ի լուրը«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային․ նրա կյանքը փրկել չի հաջողվելՊատահական ոչինչ չի լինում , երբեմն նախախնամությունն ինքն է առաջ անցնում․ Արա ՊողոսյանՀնարավոր է` հորդառատ անձրևները դեռ երկու տասնամյակ երևանյան իրականության մասը կազմենՄեքենան մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր ու զոհ կա«Անտիկվարիատ» ֆիլմը կներկայացվի «Օսկարի» Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Վիետնամի թիմին, տղամարդկանց հավաքականը զիջեց Չինաստանի թիմին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա Ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա. Զախարովա Արտաշատում հրդեհ է բռնկվել «Lada Priora»-ում. վիրավորներ կան Ընկել է 10-րդ հարկից շինաշխատանքներ իրականացնելիսՆիկոլ Փաշինյանը կմեկնի Վրաստան 2.7 միլիարդով կրճատել են ռազմարդյունաբերության բյուջեն և ուղղել պարգևավճարներին և գործուղումներին. 168.am Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն Մասիսը արարող համայնք է և խոշորացումը մեծ էֆեկտ է տվել. Մասիսի համայնքապետ (տեսանյութ)Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մամուլի ասուլիս կտա ԱԺ-ն տեսանյութ է հրապարակել՝ ինչ է ժողովրդավարությունը՝ ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ) Իրանի նախագահը կմեկնի ՌԴ Գազի արժեքի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է 20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի հավաքականում Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով Իրանին պարտադրել իր կամքը․ Իրանի ԱԳՆ Ջրհեղեղից տուժած Տավուշում դրամական առաջին փոխհատուցումը տրվեց երեքուկես ամիս անց Ասադը հրամայել է Սիրիայում նոր կառավարություն ձևավորել Այսօր 44-օրյա պատերազմի սիմվոլ, հերոս Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի. Արա Պողոսյան Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը. «Չկա՛ համերաշխություն՝ առանց հոգևոր, գաղափարական ընդհանրության» (տեսանյութ) Երկրին սպասվում է Արեգակի կրկնակի հարված Բարսեղյանի դուբլը հաղթանակ է պարգևել Սլովանին Կեղծ են ՀՀ իշխանության պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում․ քաղաքագետ Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 15 Կրակոցներ են հնչել քաղաքապետարանի մոտ․ վիրավոր կա Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում, այնքան բան կա իմանալու․ ԿԳՄՍ նախարար Լույս չի լինիՄեր քաղաքական թիմը շարունակելու է անշեղորեն գնալ Ժողովրդավարության ճանապարհով․ Ալեն Սիմոնյան
Ամենադիտված