Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգստացած է. ՀՀ-ն անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան Խաղաղություն չեն մուրում, նման հռետորաբանության պարագայում դժվար է խաղաղության մասին մտածել․ Օհանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգիստ է Հայաստանի այդ քայլից. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Ինչո՞ւ է Փաշինյանը ներողություն խնդրում ժողովրդից․ ՔՊ-ականը փակագծեր է բացում (տեսանյութ) Գազ չի լինի Հավաքն այսօր չի կայանա Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Մաս 3. Սամվել Բաբայան Որպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան 

«Բաքվում գտնվող հայ ռազմաքաղաքական գերիների «գլխագինը» այլ է»․ Սիրանուշ Սահակյան

Իրավունք

Բաքվում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի նախաքննությունն ավարտվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է այդ երկրի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։ Նա նշել է, որ նյութերը մոտ ժամանակներս կներկայացվեն դատարան։

ArmLur.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։

-Տիկի՛ն Սահակյան, այս հայտարարությունն իրենից ի՞նչ է ենթադրում։

-Նախ նշեմ, որ տեղեկատվության կրկնողություն է լինում։ Ինչպես գիտենք՝ գլխավոր դատախազությունը պաշտոնապես էր տարածել դեռևս մի քանի շաբաթ առաջ։ Նախաքննությունն ավարտված է, նյութերը տրամադրվել են կողմերին ծանոթացման, որից հետո կմեկնարկի դատական քննության փուլը։ Կարծում եմ որպես այդպիսին այդ տեղեկատվությունն այլևս լրարժան չէ, սակայն արհեստականորեն խնդրի վրա փորձում են ավելորդ ուշադրություն հրավիրել, բայց հասկանալի է, որ ինչ-որ կետում դատաքննությունները սկսելու են։ Մենք այստեղ գործ ունենք քաղաքական պատվերի վրա նախաձեռնված քրեական հետապնդման հետ, որի տրամաբանական ավարտը հենց մեղադրական եզրակացության գործի ուղարկումն է դատարան, և դատարանները, ըստ էության, ընդամենը վավերացնող գործառույթ են իրականացնելու։ Որևէ ակնկալիք չկա, որ նախաքննության թերացումները վեր են հանվելու կամ շինծու մեղադրանքները հերքվելու են, և այստեղ խիստ կանխատեսելի է, որ այդ հեռախոսային արդարադատության շրջանակներում վավերացվելու է դատախազության կողմից բերված մեղադրանքները։

-Հնարավո՞ր է, որ նորից շրջանառված այդ տեղեկատվությամբ փորձել են ավելորդ խուճապ տարածել։

-Կարծում եմ՝ ոչ թե խուճապի մասն է, այլ վերահաստատումն է իրենց հետևողականության, որ, այսպես կոչված, նյուրելբերգյան տրիբունալները լինելու են։ Առավելապես սա ներքաղաքական նշանակություն ունի՝ իրենց հասարակության մոտ հեղինակությունը քաղաքական ուժի բարձր պահելու նկատառումներից ելնելով։ Նրանք վերահաստատում են, որ դիրքերի զիջում չկա, դատավարությունները լինելու են, և նշված անձինք ենթարկվելու են պատժի։

-Տիկի՛ն Սահակյան, ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Բաքվում պահվող հայ ռազմաքաղաքական գերիներն իրենց հարազատներին ասել են, որ տեսակապով չեն ցանկանում շփվել։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է սրա պատճառը։

-Կարծում եմ՝ հասկանալի է, որ նրանք չեն կարող ազատ արտահայտություն ունենալ և գտնվում են կյանքի սպառնալից հանգամանքներում և նաև ենթարկվում են ճնշումների և ազդեցության։ Նրանց ազատ կամքն էապես խեղված է, և այս հանգամանքներում նրանք հարկադրաբար հրաժարվում են իրենց իրավունքների իրականացումից։ Այստեղ որևէ կերպ չի կարող բնականոն պայմանների դեպքում մեկնաբանություն ունենալ։ Այնտեղ գտնվող հայերը հայտնվել են արտաքին աշխարհից տեղեկացվածության պայմաններում և այդ տեսակապերը միակ հնարավորությունն են, որ իրացվում են։ Որպես օտարերկրացիներ նրանք այցելություններ չունեն իրենց քաղաքացիության երկրի հյուպատոսական ներկայացուցիչներից, որը կապված է դիվանագիտական հարաբերությունների բացակայության հետ, նրանք չեն կարողանում հանդիպել իրենց իսկ ցանկությամբ ոչ ադրբեջանցի փաստաբանների հետ։ Միջազգային կառույցները, որոնք ունեն խոշտանգումների կանխարգելման մանդատ՝ չեն կարողանում մուտք գործել և տեսակցել։ Միակ հնարավորությունը կարմիր խաչի տեսակցություններն են, այն էլ՝ սահմանափակ մանդատով, և այդ տեսակցությունների ընթացքում չօգտվել ընձեռնված հնարավորությունից՝ շատ անցանկալի զարգացում է այնտեղ գտնվող հայերի համար, և դա կարող է բացառապես ճնշումների և հարկադրանքի արդյունք լինել։

-Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ամենօրյա ռեժիմով զբաղվում են Բաքվում պահվող հայ գերիների, ռազմագերիների հարցով, սակայն այդ աշխատանքը չի երևում, և դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա այդպես է։

-Կարծում եմ, որ աշխատանք տարվում է և այդ աշխատանքը Հայաստանի միջազգայնորեն նախատեսված պարտավորությունների և ՀՀ սահմանադրության պարտավորությունների շրջանակում է։ Ես մի փոքր անհամաձայնություն կհայտնեմ ամենօրյա կամ խիստ արդյունավետության տեսանկյունից, բայց միևնույն ժամանակ չեմ կարող հերքել, որ աշխատանքներ տարվում են։ Նախ՝ օբյեկտիվության պահից նշենք, որ այս պահին շուրջ 210 հայեր հայրենադարձված են։ Իհարկե մենք ունենք 23 անձանց, ովքեր ապօրինաբար պահվում են և ընդ որում նրանց մեջ կան մարդիկ, ովքեր գերեվարվել են դեռևս 2020 թվականին։ Այսինքն նույն նոյեմբերի 9-ի համաձայնագրի վրա ՀՀ-ն չի կարողացել ազատ արձակել այն անձանց, ովքեր ընկել են դասական առումով, այդ հայտարարության գործողության ներքո, ընդ որում՝ հայտարարությունը ձևակերպում էր ոչ միայն գերիներ, այլև՝ անազատության մեջ պահվող ցանկացած կարգավիճակի անձ, ինչը նշանակում է, որ անգամ հանցագործությունների համար մեղադրվող կամ խափանման միջոցների կիրառության ներքո գտնվող անձինք ևս պետք է ազատ արձակվեին։ Նշեմ նաև, որ այնտեղ պահվող հայերի գլխագինը մի փոքր այլ է, նկատի ունենալով, որ Ադրբեջանի ձեռքերում հայտնվել է Արցախի նախկին ղեկավարությունը և հասկանալի է, որ դա հատուկ մշակված պլանի մաս է կազմել, և Ադրբեջանը որևէ կերպ չի կարող շտապողականություն կամ դիրքերի զիջում թույլ տալ այս անձանց ազատ արձակումն արագ կազմակերպելու համար։ Այստեղ շատ պլանավորված, թիրախավորված գործողություններ պետք է իրականացվեն իրավաքաղաքական հարթության մեջ, որպեսզի հնարավոր լինի այս անձանց ազատ արձակումը։

Իրավական գործընթացների մասով, ես կարծում եմ, որ լիարժեք են, նկատի ունենալով, որ նաև ՀՀ-ն պատրաստակամ է եղել միջպետական գանգատի շրջանակներում նաև ներկայացնել նախկին ղեկավարությանը, սակայն իրավական գործընթացները չեն կարող արագացում ապահովել և ի սկզբանե դրանք նախատեսված չեն ազատ արձակման հարցերը լուծելու համար։ Դրանք կարող են պահուստային տարբերակներ լինել, երբ քաղաքականության մեջ ձախողումներ կլինեն, և մենք հիմնովին պետք է քննարկման առարկա դարձնենք քաղաքական բանակցությունների արդյունավետությունը։ Այդ տեսանկյունից՝ քննարկումներ կան, դա օրակարգում է, սակայն շեշտադրումներն են տարբեր և այստեղ հայկական դիվանագիտությունը պետք է շատ ավելի լավ դիրքավորվի։ Ադրբեջանը փորձ է անում այդ ազատ արձակման հարցը բացառապես կապել քաղաքական պահանջների բավարարման կամ խաղաղության վերջնական արդյունքի հետ, ինչն անթույլատրելի է հատկապես մարդու իրավունքների տեսանկյունից, այդ պարտավորությունները կախյալ չեն և պետքէ իրականացվեն առանց որևէ նախապայմանների՝ հատկապես քաղաքական։ Ուստի իմ գնահատմամբ այդ անձանց ազատ արձակումը պետք է լինի այն նախապայմանը, որի դեպքում հայկական կողմը կգնա որևէ փոխզիջման կամ խաղաղությանն առնչվող փաստաթղթերի ստորագրման։ Նշեմ, որ այդ խաղաղությունն անհրաժեշտ է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, ուստի Հայաստանը չպետք է բացառապես զիջողականության դիրքերից հանդես գա բանակցային գործընթացում։

 

Աննա Սրապիոնյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարել է հինգերորդ անընդմեջ հաղթանակը Մահшցել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը (լուսանկարներ) Անի Երանյանի նոր ֆոտոշարքըՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգստացած է. ՀՀ-ն անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան «Նիվա»-ով վրաերթի են ենթարկել 3-ամյա տղային, ով հիվանդանոցում մահացել էԻրանում հայտարարել են՝ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անումՍեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել ենԽաղաղություն չեն մուրում, նման հռետորաբանության պարագայում դժվար է խաղաղության մասին մտածել․ Օհանյան (տեսանյութ)Ադրբեջանն անհանգիստ է Հայաստանի այդ քայլից. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Ինչո՞ւ է Փաշինյանը ներողություն խնդրում ժողովրդից․ ՔՊ-ականը փակագծեր է բացում (տեսանյութ) Գազ չի լինիԻնչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. ՍուրենյանցԱնահիտ աստվածուհու արձանը Հայաստանում էՍեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատՀավաքն այսօր չի կայանաՀայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Մաս 3. Սամվել ԲաբայանՈրպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարարՈւկրաինան կրկին հարձակվել են Բելգորոդի վրա (լուսանկարներ)ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի առանձնազրույցը ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական ճեպազրույցներՔՊ-ն նախաձեռնող խմբի նիստ է արել Գյումրիում Ե՞րբ կսկսվի դպրոցականների աշնանային արձակուրդը ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ ԲարսեղյանՀոգեհանգստյան կարգ սեպտեմբերյան դեպքերի տարելիցինԱրցախցի երեխաներին Հունգարիա տանելու ծրագիրն օր առաջ պետք է կանգնեցվի. Տիգրան Քոչարյանը` Տեր ՎրթանեսինՊետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից․ Փաշինյան Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազիԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան (տեսանյութ) Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում սեպտեմբերի 17-ինԳարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի. Էդուարդ Շարմազանով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 16-ի համարՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 16Ի՞նչ սպասել մարտի 1-ի գործի վերաբացման դատական որոշումից«Տրանսգենդեր Դինուլը ախուրյանցի գայիշնիկ Մերուժան Գզրոյանի տղան է»Նիկոլական տրանսգենդերը ներկայացնելու է Հայաստանը տրանս-«գեղեցկության» միջազգային մրցույթին. Ռուբեն ՄելիքյանՀայաստանը մեծ պատվով ներկայացնելու եմ ես. տրանսգենդերը մասնակցելու է գեղեցկության մրցույթինԹուրքիայում մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է տուժելՆեթանյահուն հուսիթներին նախազգուշացրել է՝ բարձր գին կվճարեն հարվածի համարՀայիթիում բենզատարի պայթյունի հետևանքով 24 մարդ է զոհվելԳոռ Մանվելյանը Հս. Մակեդոնիայի դեմ խաղում նորամուտն է նշել Հայաստանի հավաքականումՊեկինում բանակցել են ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան զինվորականներըՉինաստանի իշխանությունները «Բեբինկա» թայֆունի պատճառով 4-րդ մակարդակի արտակարգ արձագանքում են հայտարարելՎաշինգտոնը մտավախություն ունի, որ Ուկրաինան կարող է պարտվել այս ձմռանը․ Politico
Ամենադիտված