«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ «Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա «Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը «Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը «Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ» 2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ 

Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Քարինտակ գյուղը (լուսանկար)

Տնտեսություն

Monument Watch-ը գրում է․

Սույն թվականի ապրիլի 5-ին Google Earth արբանյակային ծառայությունը թարմացրեց Ասկերանի և Շուշիի շրջանների տիեզերական պատկերները։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում կայքի թիմն արձանագրեց, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է  Շուշիի շրջանի Քարինտակի գյուղն իր հին թաղամասերով, աղբյուրներով,  քաղաքացիական ենթակառուցվածքներով և բնապատմական միջավայրով (նկ․ 1)։

Քարինտակ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում՝ անմիջապես Շուշի քաղաքի հարավային ուղղահայաց ժայռերի ներքևում՝ Կարկառ գետի  ձախ ափին։

Վանդալիզմի արդյունքում ոչնչացվել են գյուղի 13-րդ դարով թվագրվող խաչքարը, 19-րդ դարի ջրաղացը, գյուղի կենտրոնում կանգնեցված Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձան-կոթողը:

Գետնի երեսից ջնջվել են համայնքային մի շարք կենտրոններ՝ միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի տունը, բուժկետը, գյուղապետարանը։ Գյուղում գործում էր «Շուշիի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Քարինտակի մասնաճյուղը։  Մինչև Արցախյան առաջին պատերազմը գյուղում կար 161 տնտեսություն և 701 բնակիչ, իսկ 2019 թվականի դրությամբ՝ 161 տնտեսություն և 667 բնակիչ։

Հողին հավասարեցված բնակավայրի տարածքում դեռևս կանգուն են մնացել 1841 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, 1838 թվականին Հակոբ Սիմոնյանի կողմից Կարկառ գետի վրա  կառուցված Սիմոնենց կամուրջը։ Գյուղի գերեզմանոցում, ըստ արբանյակային պատկերների, բուլդուզերներ և այլ տեխնիկաներ դեռևս չեն աշխատել։     

 Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո  ավերվել էր Քարինտակի 1991-1994 թվականների  ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձանը։ Իսկ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց գյուղի պատմա-դավանական միջավայրի փոփոխման մասին և նույն թվականի նոյեմբերի 7-ին մզկիթի հիմնարկեք արեց գյուղում։ Ի լրումն ասվածի՝  2022 թվականին արձանագրվել է նաև  Քարինտակի Սուրբ Աստվածածին եկեցեղու վանդալիզմի դեպք․ ջարդել էին Սուրբ խորանը և պղծել ծիսական գործառույթը։

 Մեր արձագանքը

Քարինտակն իր ողջ պատմության ընթացքում ունեցել են զուտ հայկական բնակչություն և համապատասխան ազգային-դավանական հայկական միջավայր: Անգամ խորհրդային տարիներին, երբ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր շրջանի էթնիկ պատկերը փոխելու համար, միևնույն է՝ Քարինտակն ուներ  բացառապես հայ բնակչություն:

Գյուղի ոչնչացումը  Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ  ընթացքում համակցված հանցագործությունների շարք է, ինչը կոպտորեն խախտում է պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի  որոշումները։    Գյուղին հասցված վնասը համաձայն  «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415։

Գյուղի պատմական տների և ժառանգության կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում  մարդկության դեմ ծանր հանցագործություն։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձինLույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. քաղաքագետ«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ չնայած Լոս Անջելեսի հրդեհներինԵրևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ ՇարմազանովԱշխարհի ամենահարուստ խոհարարի կարողությունը կազմում է 880 միլիոն ֆունտ Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը ՀՀ-ն միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետը կադրային քաղաքականության հարցեր է քննարկել Լավրովը խոսել է ԱՄՆ-ում աղքատության մասինՄոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան Փաշինյանը Փարաքարի ընտրությունների արդյունքներն է ամփոփել Ձեր ուշքումիտքն ուտելն ա մենակ. օգտատերերը պաշտոնյաների տարեսկզբյան գրառումների մասին OnlyFans-ի պոռնոաստղը համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի․ ԼավրովՇախմատի կանանց առաջնության անդրանիկ տուրում մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքիՈւՂԻՂ. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվում Երևանի Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվել«Անմեղսունակություն է փոքր պետության մտածելը գերտերության հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»․ քաղաքագետ Մեգանն ու Հարրին դեմ են Meta-ի որոշմանը (լուսանկարներ)Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա տուժած Թրամփը օգտագործում է Լոս Անջելեսի կրակը՝ Նյուսոմի հետ հակասությունները վերսկսելու համար․ CNNՔՊ-ում պառակտումը խորանում է. թմրանյութեր, կոռուպցիա, դավեր Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան Լավրովը հայտարարել է՝ Զուրաբիշվիլին չի կատարել իր խոստումըՎաղարշապատում ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտվել «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Քիմ Քարդաշյանը իր հետևորդներին կոչ է արել զգուշանալ դրամահավաքային խարդախություններից (լուսանկարներ)ՀՀ-Հնդկաստան բարեկամությունը պետք է նոր մակարդակի բարձրացնել․ Հարությունյանը՝ Հնդկաստանի դեսպանին
Ամենադիտված