«Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է, ես ավարտեցի իմ ճառը». Թովմասյան «Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր». Փաշինյան Փաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը «Արցախի 75%-ը կա՛մ գրավվել է, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով՝ հանձնվել». Բեգլարյան (տեսանյութ) Արցախի իշխանությունը պիտի տեղակայվի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ կծածանվի ԱՀ դրոշը. Ղազարյան (տեսանյութ) Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան «Ես արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն». Ն. Փաշինյան «Արցախի 100 մլրդ դոլարի կորուստը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանն է». Ղազարյան (տեսանյութ) Գերիների հարցը կլուծվի խաղաղության պայմանագրից հետո. Փաշինյան (տեսանյութ) Մխիթարյանն ու Բարսեղյանն իրենց թիմերում կսկսեն պայքարը, օրվա մյուս խաղերը 

Մայր տաճարում կային հատվածներ, որոնք ուղղակի փլուզման էին ենթակա. գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյան

Հասարակություն

Սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Ս. Էջմիածնի մայր տաճարը: Այն վերականգնված է հիմնատակներից մինչև գմբեթի խաչը: Սուրբ Էջմիածինը արտառոց կառույց է, այն ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է և Հայ առաքելական եկեղեցու աթոռանիստը, այլև համամարդկային նշանակության բացառիկ հուշարձան, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Հիշեցնենք, որ Մայր տաճարի վերականգնումը տևեց 7 տարի։

Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը «Շողակաթ»-ի «Հազարամյակ» հաղորդման ժամանակ ասել է, որ ի սկզբանը խնդիրը դրված էր արտաքին ծավալների, հիմնականում ծածկասալերի վերանորոգման հարցը, սակայն հետազոտական աշխատանքների ընթացքում, որին ներգրավվել են Հայաստանի լավագույն մասնագետները՝ ճարտարապետներ, ճարտարագետներ, նաև ուսումնասիրվել է Սեյսմիկ կենտրոնի կողմից, բացահայտվել են բազմաթիվ խնդիրներ տաճարի ֆիզիկական վիճակի հետ կապված։

«Երկմտանքի առաջ կանգնեցինք՝ Մայր տաճարի վերականգնման աշխատանքները չենք կարող սահմանափակվել արտաքին ծավալներով ու  ծածկերով, ավելի վատթագույն վիճակում են նաև ներքին ծավալները, հիմնական կրող համակարգը՝ սյուներ, կամարներ, գմբեթ, թաղեր, դրանք, կարելի էր բնորոշել, որպես եկեղեցու կմախք։  Վստահեցնում եմ ձեզ՝ կային հատվածներ, որոնք ուղղակի փլուզման էին ենթակա։

Հետազոտությունների արդյունքում պարզեցինք, որ կոտրվածքներ ունեցող կմախքի վրա ոնց որ վիրակապ էր արված որմնանկարների ու սվաղի շերտ։ Այդպիսն էր Մայր տաճարի ընդհանուր ծավալային վիճակը»,- նշել է ճարտարապետը։

Նա նշեց, որ Մայր տաճարի վերականգման նախագիծը հաստատվել է ԿԳՄՍ նախարարության, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ 

Հիմնական ռեստավրացիոն նյութերը՝ ներարկման, ջրամեկուսացման, շաղախային նյութեր,  ներկրվել են Իտալիայից։  Մասնագետը բացատրեց, որ վերականգնման համար նախատեսված նյութերը պետք է համահունչ լինեն նախնական նյութին. օրինակ, եթե պատմական պատը կառուցված է քարով և կրաշաղախով, վերականգնող մասնագետները պարտավոր են վերականգնել կրաշաղախային կապակցանյութով, բայց Հայաստանում, շատ երկրներում այդ կրաշաղախային կապակցանյութի  արտադրություն չկա, այդ իսկ պատճառով ներկրվել է Իտալիայից։ 

Ճարտարապետը վստահեցրել է, թեև ահազանգերին, թե ինչպես կարելի է 7 տարի Մայր տաճարը փակ պահել, բայց այն հսկայածավալ աշխատանքները, որոնք արվել են, նույնիսկ 7 տարին սեղմ ժամկետ է։ 

Վերականգնվել  են նաև Մայր տաճարի որմնանկարները, պատկերազարդ տարածքները, որոնք կազմում են 2600 քմ։ 

«Ավելի քան 500 քմ որմնանկարների մակերես մեծագույն բծախնդրությամբ, առանց վնասելու, մասնագիտորեն հանվել են պատերից, կամարներից, թաղերից, մշակվել, վերամշակվել, նույն ձևով անվնաս վերատեղադրվել։ Աննախադեպ երևույթ է իր ծավալով։ Հերոսական գործ է արվել։ Մնացած 2000 քմ հենց տեղում են մաքրվել, վերականգնվել»,- ասել է Ամիրան Բադիշյանը։

Նա ընդգծել է, որ այս 7 տարիների ընթացքում տաճարի վրա իրականացվել է թույլատրելի առավելագույնը որոշակի վերապահումներով, որը տաճարի հիմնականում ողնաշարի առողջացման խնդիր է լուծել։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Մայր Տաճարի  պատմությունը

Բացառիկ է Մայր Տաճարի նշանակությունն ու  առաքելությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր, մշակութային և քաղաքական կյանքում: Այն կառուցել է հայոց առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը` համաձայն իր տեսիլքի, ըստ որի, Աստծո Միածին Որդին իջել է երկնքից և ոսկե մուրճով հարվածել գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է վեր խոյանա Միածնաէջ Տաճարը։
Մայր Տաճարի կառուցումն ավարտվել է 303 թվականի օգոստոսին:

Տաճարի օծումն իրականացվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը և անվանվել Աստվածածնի անունով: Այդ իսկ պատճառով Մայր Տաճարի տոնը նշվում է Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը: Իր կառուցումից կարճ ժամանակ անց Էջմիածնի Մայր Տաճարը հռչակվեց Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հավատքի խորհրդանիշ` Կաթողիկե (ընդհանրական) Սուրբ Էջմիածին։

Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքին բազմիցս ենթարկվել է վերանորոգության, սակայն Տաճարի հիմնական տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին․ «Չորս սյուների խաչերի վրա իրար կապվեցին զարմանատեսք կամարներ, և դրանց վրա տեսա գմբեթաձև խորանազարդ ամպեղեն շինվածք՝ աստվածակերպ ու զարմանալի...»:

«Պատմության հոլովույթում բազմաթիվ փորձությունների և արհավիրքների է դիմագրավել  Կաթողիկե Սուրբ Էջմիածինը, սակայն  այսօր ևս կանգուն է իր անանց վեհությամբ՝ աշխարհի տարբեր ծագերից իր գիրկը  կանչելով աշխարհասփյուռ  հայորդիներին՝ առ միաբանություն ի Քրիստոս և առ հայրենիք»,- նշում են Մայր Աթոռից։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է, ես ավարտեցի իմ ճառը». ԹովմասյանԵրգի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան-«Պապ ջան» «Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր». Փաշինյան Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններՓաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը «Արցախի 75%-ը կա՛մ գրավվել է, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով՝ հանձնվել». Բեգլարյան (տեսանյութ) Արցախի իշխանությունը պիտի տեղակայվի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ կծածանվի ԱՀ դրոշը. Ղազարյան (տեսանյութ)Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան «Ես արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն». Ն. ՓաշինյանԱրցախում կորուստների և հասցված վնասների փոխհատուցման համար դրանք պետք է չափելի, հաշվելի ձևով հիմնավորվեն. Սիրանուշ Սահակյան «Արցախի 100 մլրդ դոլարի կորուստը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանն է». Ղազարյան (տեսանյութ) Աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ Գերիների հարցը կլուծվի խաղաղության պայմանագրից հետո. Փաշինյան (տեսանյութ)Մխիթարյանն ու Բարսեղյանն իրենց թիմերում կսկսեն պայքարը, օրվա մյուս խաղերը Եթե տեսնենք ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ պահը հաստատ բաց չենք թողնի. Փաշինյան Հայաստանում երկու տնտեսվարող կեղծել են «LEE» շոկոլադը Ինչու է Սերգեյ Ումրոյանը հեռացվել Կոմպոզիտորների միությունից. Արամ Սաթյան Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում Խոշոր ավտովթար Տաշիրում. բախվել են «ԴԱՖ» բեռնատարն ու 2 մարդատար մեքենա. կա 1 զոհ, 5 վիրավորՊաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան (տեսանյութ)Գլխավոր դատախազությունը՝ 44-օրյայի օրերին զենքերի անհետացման և քրեական գործեր լինել-չլինելու մասին«Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը Այո´, Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք այն հետ չենք բերելու ռազմական ճանապարհով. Փաշինյան (տեսանյութ)Երևանի կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվիՀայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունըՀԱՊԿ-ն ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտնագության և ինքնիշխանության համար․ վարչապետ Կարևոր․ Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է եղել Ջուր չի լինի «Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին Միավորման անվան տակ քանդում են հերթական բուհը. «Հրապարակ»Բալանսավորված քաղաքականության մասին խոսում է մեկը, ով դրա ոչնչացման ուղղությամբ արել է առավելագույնը. Սուրեն ՍուրենյանցԻնչ ունեցվածք ունի արդարադատության նորանշանակ փոխնախարարըԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսում Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե ՀովհաննիսյանՍեպտեմբերի 18-ի աստղագուշակ Շղթայական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին ԱԱԾ-ն իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք է բացահայտել․ 3 անձ կալանավորվել է (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինձ մի՛ չափեք ձեր արշինով և մի՛ խառնեք վայրի արջի ցեղերին. Արտակ Բեգլարյան«Ճառը ներկայացրեք օրենքին համապատասխան», «Չգիտեք` ինձ դահլիճից հեռացրեք, գնացեք, որոշում կայացրեք» (տեսանյութ)Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 18Ո՞ր հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ-ը տեղեկացնում է ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը շարունակվում էՏնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված. Տիգրան ԱբրահամյանՄիջանցքի շուրջ քննարկումները նոր թափ են հավաքել. «Հրապարակ» Ոստիկանները դաժանաբար ծեծել են և բերման ենթարկել ակցիա անողներին. «Հրապարակ» Առանց բավարար ապացույցների, դատավորի դեմ վարույթ են հարուցել. «Հրապարակ»«Ժողովուրդ». Սիրվարդը դարձել է Սիվիկ. Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով
Ամենադիտված