«Հրապարակ». Ինչ է ասում Բագրատ Սրբազանը նեղ շրջապատում 27 ընկերության հետ 52 պայմանագիր է կնքվել. ինչ գնումներ է արել ՊՆ-ն տեղական արտադրողներից «Փաստ». Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. «Փաստ» Հեծանիվացավը հասավ դպրո՞ց. «Փաստ» «Հրապարակ». Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվից Ձկնորսները հետապնդվում են. Փաշինյանը խաբել է. Մաս 218. «Ժողովուրդ» Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ» «Ժողովուրդ». Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ. «Հրապարակ» 

Կաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձը ցույց է տալիս, որ գործող իշխանություններն ընդունակ չեն լուծել նույնիսկ ընթացիկ խնդիրները, ու կոնկրետ կետերով կարելի է փաստել, որ բոլոր ուղղություններով տապալվել են՝ սկսած անվտանգությունից։ Այս իշխանությունների գործողություններն ավելի շատ ցուցադրականության շրջանակներում են, քան բովանդակության։ Տպավորություն է, որ Փաշինյանի իշխանությունը միայն լավ օրվա համար է, երբ կարելի է ոչինչ չանել ու վայելել։ Պարզ է, որ ամենապայծառ ժամանակներում ամեն ինչ կարգին է, բայց մի փոքր փոփոխություն, անակնկալ իրավիճակ ու վերջ՝ աղետալի իրադրությունն անխուսափելի է։

2018 թվականից սկսած Փաշինյանը հպարտանում է, թե որևէ իշխանություն այս ծավալի ասֆալտ չի արել։ Բայց կարճ ժամանակ անց պարզվում է, որ ասֆալտի որակն այն չէ, ու հաջորդ տարի այն քանդվում է։ Ճանապարհների ջրահեռացման համար հսկայական գումարներ են տրամադրվում, բայց մի փոքր ուժեղ անձրև է գալիս, անմիջապես ճանապարհներն ու անցումները հեղեղվում են, ասֆալտը ճաքեր է տալիս, թեքվում ու դեֆորմացվում է։ Գուցե ձեռնտու է, որ ասֆալտի որակի վրա ուշադրություն չդարձվի, ի վերջո, եթե որակն այն չէ, ապա կարելի է ամեն տարի ասֆալտ անել ու համարել վիճակագրական ցուցանիշ։ Մյուս կողմից էլ՝ խայտառակ վիճակում է ճանապարհների կահավորումը։ Եթե որևէ հատվածում ասֆալտապատում է արվում, ապա դրանից հետո ամիսներ շարունակ ո՛չ գծանշում կա, ո՛չ եզրաքարերն ու եզրասյուներն են տեղադրվում, ինչը սարսափելի դժվարացնում է երթևեկը հատկապես գիշերային ժամերին:

Մյուս կողմից՝ հորդառատ անձրևից հետո ճանապարհներին քարերի ու ավազի կույտ է առաջանում։ Ոմանք կարող են հարցնել, թե ինչպե՞ս հնարավոր է ավազի ու քարերի դեմն առնել։ Պատասխանը պարզ է, բազմաթիվ մասնագետներ ոչ մեկ անգամ նշել են այդ մասին. այնպես կահավորել, որ ճանապարհների քարալցումը հասցվի նվազագույնի։ Դա նաև ջրահեռացման համակարգի հետ կապված խնդիրների արդյունք է։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Երևանի մասին է, թեպետ հաճախ քննարկվում է հենց Երևանի փողոցների հարցը: Վիճակը տխուր է նաև այլ բնակավայրերում, նաև՝ հանրապետական նշանակության կամ միջպետական ճանապարհների առումով: Եթե ջրահեռացումը նորմալ կազմակերպված չէ, ապա ջուրը իր հետ քար ու ավազ է լցնելու ճանապարհներին։ Լուրջ ահազանգ էր Դեբեդ գետի վարարումը, որը միջպետական նշանակություն ունեցող ճանապարհը հեղեղեց ու քանդեց։

Իհարկե, որևէ երկիր ապահովագրված չէ հեղեղումներից, բնական աղետներից, բայց կարևոր է, թե որքանով ես պատրաստ դրանց: Ի մասնավորի, եթե ժամանակին ճանապարհը համապատասխան կահավորում ստացած լիներ, պատնեշներ դրվեին, այդքան ծանր իրավիճակ չէինք ունենա։ Ու, ընդհանրապես, շինարարական կահավորմանը պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Երբ եթե մի փոքր ուժեղ քամի է լինում, Երևանում ու այլ քաղաքներում ավերածություններ են տեղի ունենում։ Կամ էլ արդեն «սովորական» է դարձել, որ մի փոքր անբարենպաստ եղանակային պայմանների, ամպրոպի ու կայծակի դեպքում տևական ժամանակ էլեկտրաէներգիան անջատվում է, հոսանք արտադրող կառույցներում վթարներ են լինում։

Վերջերս նույնիսկ դեպք եղավ, որ ատոմակայանն անջատվեց Հայաստանի էլեկտրական համակարգից, ու պատճառը կայծակն էր։ Սարսափելի է մտածել, թե ինչ է սպասվում ձմռանը: Բավական է մի փոքր ձյուն գա, և Հայաստանի ճանապարհները, այդ թվում՝ մայրաքաղաքում, միանգամից կաթվածահար են լինում, բազմաթիվ պատահարներ են գրանցվում։ Տպավորություն է, որ Հայաստանը արաբական որևէ երկիր է, որտեղ ձյուն հազվադեպ է լինում ու անակնկալ մատուցում։ Իշխանությունները չգիտե՞ն այս ամենի մասին: Իհարկե գիտեն: Բայց նրանք ոչինչ անելու ունակ չեն: Նրանց միակ հոգսն իրենց աթոռն ու գրպանն են:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Ինչ է ասում Բագրատ Սրբազանը նեղ շրջապատում27 ընկերության հետ 52 պայմանագիր է կնքվել. ինչ գնումներ է արել ՊՆ-ն տեղական արտադրողներից «Փաստ». Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելուԻ՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. «Փաստ» Հեծանիվացավը հասավ դպրո՞ց. «Փաստ» «Հրապարակ». Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվիցՁկնորսները հետապնդվում են. Փաշինյանը խաբել է. Մաս 218. «Ժողովուրդ» Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ» «Ժողովուրդ». Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվելԻշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ. «Հրապարակ» Գրեթե 2 միլիո՞ն դրամ․ որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին Զենքով խփել են մեջքիս, որ ասեմ Ղարաբաղը Ադրբեջան է, Ստեփանակերտը` Խանքենդի (տեսանյութ) Caviar-ը ներկայացրել 193 140 դոլար արժեքով iPhone 16-ը՝ հետին վահանակին Rolex Cosmograph Daytona ժամացույցովNBA. Ամենաբարձր վարձատրությամբ մարզիչների տասնյակը«Գանձասար»-ն ու «Ալաշկերտ»-ը չպարզեցին հաղթողինԿայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվելԾղրիդներ ուտելը բարձրացնում է սեռական հակումըՇախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 7-րդ տուրում հաղթեց ԱնգլիայինԱշխարհում ամենաթանկ պահպանակների արտադրողը խոստանում է վերադարձնել ձեր գումարը, եթե ձեզ դուր չգա սեքսըՍեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը Լարսը փակ է լինելուԱրցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի կունենա հարգանքի տուրքԿանարյան կղզիների ափերին շնաձուկը խժռել է 30-ամյա գերմանուհու ոտքը. կինը մահացել էԾանրության կենտրոնը տեղափոխվում է հյուսիս. Իսրայելը հայտարարել է պատերազմի նոր փուլի մասինՕտարերկրացի երեխաների կրթությունը ՌԴ դպրոցներում կդառնա վճարովի5 առասպել լյարդի առողջության մասինԻրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն էԱվանեսյանը ԱԱՏՄ արտահերթ նիստում առաջարկներ է արել վերահսկողական մեխանիզմների ուժեղացման շուրջ2024 թ-ի օգոստոսին Հայաստան այցելել է 300.919 զբոսաշրջիկԱրաբկիրի ոստիկանների կողմից որոնվում են 31-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած կասկածյալները Մասիսում հրամանատարաշտաբային ուսումնավարժություն են անցկացնելու«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմը շուտով կլինի մեծ էկրաններինԼիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասինՑանկալի կլիներ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեր Հայաստանում անվտանգության մակարդակի բարձրացման վրա. Սինանյան«Հունգարիայի Հայ ինքնավարության» նոր գրասենյակ է բացվելՋրի աղտոտումը լուրջ խնդիր է ՀՀ-ում, կարևոր է իմանալ՝ ի՞նչ ջուր ենք օգտագործում, որքանո՞վ է մաքուրՀովիկ Աղազարյանը հարմար չի գտնում Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելըԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ֆինանսական հատվածի բարեփոխումներն ու ռիսկերըՇքանշան՝ գերմանական Բունդեսթագի ներկայացուցչինԱննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը (տեսանյութ)Արամ Ա Հայրապետը հովվապետական այցելության կմենի ԱՄՆ հայկական համայնքներՌԴ դեսպանն ու Կապանի համայնքապետը քննարկել են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրըԹուրքիան չի դադարի խորացնել կապերը Արևելքի հետ, թեև մեր դեմքն ուղղված է Արևմուտքին. ԷրդողանԷկոնոմիկայի նախարարն Արմավիրի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքինՄահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար ՏոտոնԹավրիզի Իսլամական արվեստի համալսարանն ու Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը համագործակցության համաձայնագիր են կնքել Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած կրակոցներից վիրավորված անվտանգության երկրորդ աշխատակիցը մահացել էԿլիմայական սպառնալիքները Հայաստանին Երեւանի քաղաքապետարանի և Տաշքենդի ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՀրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի 2 օրից
Ամենադիտված