«Utaxi» թիմն ամուր կանգնած է Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և ժողովրդավարության կողքին
Հասարակություն«Utaxi» տրանսպորտային գործակալությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շուրջ ծառացած բազմաթիվ արտաքին վտանգները, ինչպես նաև հիմնականում արտաքինից հրահրվող և սպասարկվող ներքին վտանգները՝ Utaxi թիմն իր հստակ դիրքորոշումն է հայտնում ստեղծված իրավիճակին․
Ազատությունը, արդարությունը և հայկական ինքնության հարատևությունը կարող է ապահովել ՄԻԱՅՆ սեփական հողի վրա, ինքնիշխան և ժողովրդավար հայկական պետության գոյությունը։
Ուստի Utaxi թիմը ինչպես նախկինում, այնպես էլ՝ այսօր, ամուր կանգնած է Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և ժողովրդավարության կողքին։
Utaxi ընկերության հիմնադիր-տնօրեն՝
լեյտենանտ Արշակ Սարգսյան
Utaxi ընկերության փոխտնօրեն՝
ավագ լեյտենանտ Սամվել Բաղդասարյան»:
Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ