Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց Հունգարիային Պորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում են ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա գյուղը Գերմանիայում այլևս գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել Քաղաքը ավելի հարմարավետ ենք դարձնում, երթևեկության բեռնաթափմանն ուղղված նախագծեր ենք անցկացնում. Ավինյան Չդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին․ ՀՅԴ Արարատում փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք է հայտնաբերվել Թուրքական բանկերին ճնշում են, որ չհամագործակցեն ռուսների հետ․ ТАСС Ադրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես Խուդոյան 

Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրեն

Հրապարակումներ

Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Արմեն Քոլոյանը, որը մինչ այդ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից էր, երեկվանից Հանրային ռադիոյի նյուզրումում տարբեր երկրների ժամանակը ցույց տվող ժամացույցներ է փակցրել պատին, և այդ ժամացույցների մեջ կան նաև մեր թշնամական երկու պետությունների՝ Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ։ 

Այսուհետ Հանրային ռադիոյի աշխատակիցները ոչ միայն Երևանի, Մոսկվայի, Թեհրանի, Թբիլիսիի ու Լոնդոնի, այլև Բաքվի և Անկարայի ժամացույցների ներքո կաշխատեն։ Եւ սա, բնականաբար, հարուցել է ռադիոյի շատ աշխատակիցների վրդովմունքը, հատկապես, որ այնտեղ աշխատում է նաև Բաքվի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածի մայր։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունեցել երեկ՝ Արցախը հանձնելու տարելիցի նախօրեին։ 

Հիրավի, սա «հրաշալի նվեր է» իշխանությունների «սրտի տնօրենի» կողմից Հանրային ռադիոյի աշխատակիցներին։

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ դա իր նախաձեռնությունն է եղել․ «Իմ նախաձեռնությունն է, աշխարհի բոլոր նյուզռումերում կան բազմաթիվ ժամացույցներ, որոնք ցույց են տալիս տարբեր երկրների քաղաքների ժամանակը, երբ որ, օրինակ, հաղորդագրություն ենք ստանում, որ այսինչ քաղաքում ինչ-որ հանդիպում է տեղի ունենում, և գրվում է, որ տեղական ժամն է։ Ուստի, ավելի հեշտ կողմնորոշվելու համար մարդիկ նայում են ժամին և հասկանում են, որ եթե Երևանում ինչ-որ մի ժամ է, ապա այդ քաղաքում մեկ ուրիշ ժամ է։ Ընդամենը դա է»։

 

-Իսկ Բաքվի Հանրային ռադիոյում Երևանի ժամանակով ժամացույց կա՞։

-Ես չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել, ես եղել եմ Բաքվում 1960-ականներին, մեզ դպրոցով էին տարել Սովետի ժամանակներում, ես չգիտեմ՝ Բաքվի Հանրային ռադիոյում ինչ տրամադրություններ են և, մեղմ ասած, անտարբեր եմ, թե ինչ են մտածում Ադրբեջանի Հանրային ռադիոյի աշխատակիցները։

-Վստահ եմ՝ Դուք շատ լավ տեղյակ եք մեր հասարակության էմոցիաներից այս հարցում, հատկապես, որ այս ամենը տեղի ունեցավ Հանրային ռադիոյում իշխանափոխությունից հետո, երբ Դուք դարձաք տնօրեն և Արցախի հանձնման տարելիցի այս օրերին։

-Ես հասկանում եմ, այդ թայմինգը ընդամենը զուգադիպություն է, և ենթադրել, որ դրանում ինչ-որ հատուկ մեսիջ է եղել, պարզապես աբսուրդ է։ Էդ ժամացույցները մենք կարող էինք դնել ավելի շուտ, եթե դրանք պատրաստ լինեին, որովհետև դրանք պետք է պատրաստ լինեին որոշակի ժամկետում, բայց մեզ ասացին, որ դեռ չկան, պատվիրել են, որ էնտեղ գրությունները պետք է գրվեն, և այդ ամեն ինչը պատրաստ է եղել երեկ չէ առաջին օրը, և հաջորդ օրը տեղադրել են։ Այսինքն՝ ես էդ բոլոր մեղադրանքները, թե «այ սենց, հատուկ Արմեն Քոլոյանը՝ սորոսական, Արևմուտքից եկել է, որ ցավ պատճառի մարդկանց», դա պարզապես համարում եմ աբսուրդ։ Եւ, ես բոլոր նրանց, ովքեր վրդովվել էին, այսօր մենք շատ անկեղծ խոսակցություն ենք ունեցել, և իմ տեսակետը հայտնել եմ, որ, ժողովուրդ ջան, մենք պարտավոր ենք հաշվի նստել, որ աշխարհում, գուցե դժբախտաբար, դա ես չեմ ուզում մեկնաբանել, կա Ադրբեջան անունով երկիր, որն ունի Բաքու անունով մայրաքաղաք, և կա Թուրքիա անունով երկիր, որն ունի Անկարա անունով մայրաքաղաք։

-Իսկ իրենց համար Հայաստան անունով երկիր՝ Երևան անունով մայրաքաղաքով, գրեթե չկա, Բաքուն անընդհատ ասում է, որ Երևանը իրենցն է։

-Ինձ չի հետաքրքրում, թե նրանք ինչ են անում, ինձ հետաքրքրում է, թե ես ինչ եմ անում։ Ես աշխատել եմ միջազգային ռադիոկենտրոնում, որտեղ կան բոլոր 23 լեզուներով հեռարձակվող երկրների դրոշները, և էնտեղ կա և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, որոնք հիմա եղբայրասպան պատերազմի մեջ են, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և դա փաստ է, ոչ ոք կասկածի տակ չի առել, որովհետև բոլորը հասկանում են, որ կան պատմական իրողություններ։

-Դուք, ամեն դեպքում, ոչ թե միջազգային, այլ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենն եք, և ինքներդ ասացիք, որ Ձեզ ասում են՝ սորոսական, ես ավելացնեմ, որ սրանից հետո, վստահաբար երևի ավելի շատ, կասեն, որ Դուք նաև նիկոլական եք կամ իշխանական։ Ուստի, արդյո՞ք սա հենց իշխանությունների ցանկությամբ կամ պնդմամբ չի կատարվել Ձեր կողմից։ 

-Ոչ, ոչ, հարգելի Վահե, դա եղել է իմ գաղափարը, ես եղել եմ շատ երկրների լրատվական կենտրոններում, ես տեսել եմ դա․․․ Ես Ձեզ մի բան էլ ասեմ՝ Դուք երբևէ եղե՞լ եք Թուրքիայում։

-Ոչ, չեմ եղել, առիթի դեպքում գուցե լինեմ, քանզի մեր պատմական հայրենիքի մի մասն այնտեղ է, կցանկանամ տեսնել։

-Դե, շատ բարի, որ այդպես եք մտածում, բայց Դուք գիտեք, չէ՞, որ կա, ենթադրենք, Երևան-Անկարա չվերթ։ Հիմա, մարդիկ, որ գնում են աէրոպորտ, և տեսնում են՝ այնտեղ գրված է Անկարա, և այնտեղ աշխատող դիսպետչեր մի ազնիվ հայորդի կամ հայ աղջիկ հայտարարություն է անում, որ «Երևան-Անկարա չվերթը պատրաստվում է թռիչքի, խնդրում եմ՝ չուշանալ», էդտեղ կոգնիտիվ դիսոնանս չկա՞։

-Ոչ, չկա, որովհետև տարիներ շարունակ Անկարա գնացել-եկել ենք, նաև Անկարայից բերված հագուստ ենք հագնում, բայց դեպի Բաքու չվերթ երբեք չենք ունեցել, Բաքվի հետ առևտուր չենք արել, բացի այդ՝ Անկարան Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ գոնե ուղիղ տեքստով, չի սպառնում, ինչպես Բաքուն։

-Հարգելի՛ Վահե, երբ որ մենք լրատվություն ենք կարդում, որ Բաքվում տեղի կունենա COP 29-ի գագաթնաժողով, մենք այդ քաղաքի անունն ասո՞ւմ ենք։

-Պարոն Քոլոյան, խնդիրը այդ քաղաքի անունը լրատվությամբ տալը չէ, վստահ եմ՝ շատ լավ հասկանում եք, որ խնդիրը Հայաստանի Հանրային ռադիոյում թշնամական երկրի մայրաքաղաքի անունը հատուկ շեշտելն է ու դրա ներքո աշխատելն է։ Մեզ պե՞տք է Բաքվի ժամանակը։ Եթե պետք է, թող ինտերնետում ճշտեն, դժվա՞ր է։

-Մի րոպե, Հանրային ռադիոն էլ է, չէ՞, ասում, որ Բաքվում կլինի սա, կլինի նա։ Իսկ ինչո՞ւ Դուք չեք վրդովվում, թե՝ «ես չեմ ասի էդ քաղաքի անունը»։

-Ես ասում եմ այդ քաղաքը, որովհետև այդ քաղաքը կա, բայց մեր լրատվամիջոցի՝ MediaHub-ի նյուզռումում Բաքու անունը կամ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույց փակցված չէ։ 

-Այդ քաղաքը ոչ միայն կա, այլև այդ քաղաքում կա ժամանակ։ Ես ոչ այդ քաղաքն եմ գովազդում, ոչ այդ քաղաքի երգերն եմ միացնում, երբ որ Սովետի ժամանակ հինգն անց կեսին հայերի կեսը մուղամ էր լսում կայֆով, ոչ ոք չէր հարցնում՝ բա խի՞ եք լսում․ էն ժամանակ էլ էինք թշնամի։ Իսկ հիմա ես Ձեզ ասում եմ, որ ընդամենը սա տեղեկատվական նշանակություն ունի, որ եթե պատին էլի տեղ լիներ, ես կավելացնեի Սիդնեյը, Հոնոլուլուն, Կատմանդուն, Տոկիոն և Նյու Դելին, որովհետև դրանք շատ կարևոր մայրաքաղաքներ են։

-Եթե Հանրային ռադիոյի աշխատակիցները, ամեն դեպքում, պնդեն, որ պետք է հեռացնեք Բաքվի և Անկարային ժամացույցները նյուզռումից, քանզի նրանք չեն ուզում դրա ներքո աշխատել, հակատակ դեպքում՝ դիմում կգրեն և կհեռանան, Դուք ինչպե՞ս կվարվեք, կհեռացնե՞ք առնվազն գոնե Բավքի ժամացույցը ռադիոյից։

-Գիտե՞ք ինչ, ես կարող եմ հենց հիմա select all և Delete անել ընդհանրապես բոլոր տեղեկությունները Բաքվի և Անկարայի մասին․․․

-Ես միայն Բաքվի ժամացույցը նկատի ունեմ, դա կհեռացնե՞ք։

-Ոչ, ես դա չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի։ Ովքեր դրանում տեսնում են հատուկ մեսիջ, այդ մարդիկ, իմ համոզմամբ, ոչ համաչափ են գնահատում իրավիճակը, որովհետև, իմ կարծիքով, մենք չենք կարող ենթադրել, որ այդ քաղաքը չկա կամ հարևան մյուս երկրի քաղաքը չկա։ Այո, թշնամական քաղաքներ են, մեզ վրա ճնշումներ են գործադրում, բայց այդ քաղաքները գոյություն ունեն։

Վահե Մակարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց ՀունգարիայինՊորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում ենՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա գյուղըԳերմանիայում այլևս գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար«Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվելՔաղաքը ավելի հարմարավետ ենք դարձնում, երթևեկության բեռնաթափմանն ուղղված նախագծեր ենք անցկացնում. ԱվինյանՉդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին․ ՀՅԴԱրարատում փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք է հայտնաբերվելԹուրքական բանկերին ճնշում են, որ չհամագործակցեն ռուսների հետ․ ТАСС Ադրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես ԽուդոյանԱՄՆ-ն հավելյալ սանկցիաներ է սահմանել իրանի դեմՊահանջում եմ, որ Գագիկ Մելքոնյանը լքի իմ Երևանը ու գնա իր ծննդավայր․ Մետքսե Հակոբյան (տեսանյութ)Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40–ըԵրևանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրումԵթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. ՖիդանԾնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է զարգացնել մարդկային կապիտալը․ ԱՍՀ նախարարԹբիլիսիում կնշեն Հայաստանի Հանրապետության Անկախության օրըՈրքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ ԶաքարյանWildberries-ը սգո օր է հայտարարելՀակոբ Արշակյանը մեկնում է Մեխիկո՝ մասնակցելու Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանըԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին»ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալՌուսաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախատեսվում է ավելացնել գրեթե 10 անգամ. ՊուտինԼիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-իՀարիսն ու Թրամփը մտադիր են հանդիպել Զելենսկու հետԲացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք. Գարեգին ԽումարյանՄեկ տարի առանց Արցախի․ օտարված ինքնություն, խախտված իրավունքներ, կորսված ժառանգությունՆԱՏՕ-ն տհաճ անակնկալ է պատրաստել Ռուսաստանի համարԲեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողների համար կսահմանվեն նոր պահանջներ Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանըԱրցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով. Ու այդ մեկ մարդը նիկոլ Վովայի փաշինյանն է. ՄելիքյանԵրևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները շարունակվում ենComedy Club հեռուստաշոուն փակվում էՄի խումբ անձանց կողմից հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել էԳՇ նախկին պետին մեղադրել են պետական դավաճանության մեջ․ ՌԴ-ի «մատը խա՞ռն է»Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրենՀԱՊԿ-ից ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը հակասում է ողջախոհությանը. ԶախարովաԹբիլիսիում սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելըԹուրքիան ռազմաօդային գործողություն է անցկացրել․ ի՞նչ է հայտնիՍտորություն է այն նարատիվը, թե իբր արցախցիները չեն կռվել․ Հակոբ ԲադալյանՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարարՄերձավոր Արևելքը կանգնած է տարածաշրջանային պատերազմի ամենալուրջ վտանգի առաջ. Սաուդյան Արաբիայի դեսպանՊարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվենՓաշինյանը 2022 թ.-ին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՍոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում էՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՍիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներՎարչապետը և Իվա Պետրովան անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային, հարկային և արժութային քաղաքականությանը Երևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստը «Գրառում արեցի՝ «ո՛չ թե քաաքականություն, այլ՝ քաղաքականություն», չեք պատկերացնի ինչ արձագանք գտավ, ես ուղղակի ապշել էի». Անի Զաքարյանը՝ հայերեն ճիշտ խոսելու մասին
Ամենադիտված