Թշնամին կրակել է Կութ գյուղի ուղղությամբ, պատասխանել ենք․ Գեղամասարի համայնքապետ
ОбществоԼարվածության ամենաբարձր աստիճանն է, պայթյունավտանգ, թշնամին կրակում է, պատասխանում ենք։ Փորձում ենք գերի ընկած տղաներին հետ բերել, տեսնենք՝ ինչքանով կստացվի, որոշակի գործողություններ արվում են: Այս մասին Yerkir.am-ին հայտնել է Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Գեղամասարի ղեկավարը նշել է, որ կրակոցները Գեղամասար խոշորացված համայնքի Կութ գյուղի տարածքում են։ Թշնամին առաջխաղացում չունի։
Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ ինքն այս պահին համայնքում չէ, սակայն տեղեկացրեց, որ կրակոցները դադարել են, իրավիճակն էլ կայուն լարված է: