Հուսով եմ, օրենքը կհաստատվի ու քաղաքային իշխանություններին կհաջողվի այն աշխատեցնել․ ճարտարապետ
БлогосфераՀՀ վաստակավար ճարտարապետ Հրաչ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի «Փոքր կենտրոնի մասին» օրենքի նախագծին, որի վերաբերյալ որոշումը , ինչպես նաև՝ օրենքի նախագիծը կյանքի կոչող աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը 2013 թվականին է կայացվել:
«Վերջապես Քաղշինկոմիտեն շրջանառության մեջ է դրել Երևանի «Փոքր կենտրոնի մասին» օրենքը: Ինչու՞ վերջապես, որովհետև հիշողությանս մեջ մնացել է,որ այս օրենքի անհրաժեշտության մասին խոսվեց, երբ դեռ վարչապետ էր Տիգրան Սարգսյանը, և երբ կազմակերպվեց ճարտարապետների ժողով՝ Մատենադարի դահլիճում, որտեղև որոշվեց ու հանձնարարվեց ստեղծել այս օրենքը: Հիմա այն դարձավ իրականություն:
Շատ կարևոր օրենք է:
Երևանի փոքր կենտրոնում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ՝ կառուցապատման խտության, տրանսպորտային, սեյսմիկ անվտանգության, էկոլոգիայի, հուշարձանների պաշտպանության, հասարակական կանաչապատ տարածքների, ու էլի բազմաթիվ հարցեր:
Հուսով եմ օրենքով կհաջողվի բեռնաթափել փոքր կենտրոնը, կարգավորել հարաբերությունները կառուցապատողների հետ, որոնց ցանկությունը իրենց ֆինասական ներդրումները իրականացնել հենց փոքր կենտրոնում՝ հասկանալի է, այստեղ բնակարանների արժեքը բարձր է և շահույթները՝ մեծ են:
Այսպիսով լուրջ ու վտանգավոր հակասություն է առաջացել կառուցապատողների ու բնակչության շահերի միջև, ինչը անընդունելի է:
Հուսով եմ, օրենքը կհաստատվի ու քաղաքային իշխանություններին կհաջողվի այն աշխատեցնել՝ կարճ ժամկետում նախագծելով մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագիծը ու գոտևորման նախագծերը, ապահովելով քաղաքի համաչափ զարգացումը:
Հասկանալի է, դժվար ժամանակներ են՝ պատերազմ, պանդեմիա, արտաքին աշխարհի հետ բարդագույն իրավիճակ: Սակայն քաղաքը կառուցվում է դարերի համար: Մի օր ամեն ինչ կհանդարտվի, այսօրվա դժվարությունները կդառնան դառը հիշողություն, բայց քաղաքը կմնա, ու նշանակում է՝ մեր գործն է այն դարձնել ավելի հարմար ու գեղեցիկ միջավայր քաղաքացիների համար»: