Հայոց բանակի ու զինվորականության մեկուսացմամբ նիկոլական խունտան մեր պետական ինքնիշխանությունն իջեցրել է զրոյից ցածր մակարդակի
БлогосфераՊատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․
Հայոց բանակի ու զինվորականության մեկուսացմամբ նիկոլական խունտան մեր պետական ինքնիշխանությունն իջեցրել է զրոյից ցածր մակարդակի նույնիսկ այն հարցերում, որոնցից անմիջականորեն կախված է հայ ժողովրդի կյանքն ու սեփական հողի վրա ապրելու իրավունքը։ Տիրող պայմաններում թմբիրը պատել է ժողովրդի մի զգալի հատվածին, իսկ փչացած ու տգետ «վերնախավերը» շարունակում են սեփական շահերից այն կողմ ոչինչ չտեսնել, չհասկանալ ու չձեռնարկել։ Անինչ ներկա պայթյունավտանգ իրավիճակն ամեն պահի կարող է փլվել բոլորիս գլխին։
Ուստի լուծում պահանջող բազմաթիվ հրատապ խնդիրներից ամենաառաջինը ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ Է՝ այս վերջին բառի բոլոր հնարավոր իմաստներով։