«22 րոպեում հստակ պարզ դարձավ, որ եթե դա ընդեղ նստած չլնի, ինչքան դատարկ ու անիմաստ են «կառավարության նիստ» կոչվածները»
БлогосфераԱրմեն Հովասափյանը գրում է.«Էսօրվա նիստը ցույց տվեց սրանց իրական դեմքը ու ապացուցեց իմ էն պնդումները, որ ամեն ինչ արվում է՝ աշխատելու, քննարկելու իմիտացիա ստեղծելու նպատակով: Ուղիղ 22 րոպեում հստակ պարզ դարձավ, որ եթե դա ընդեղ նստած չլնի, ինչքան դատարկ ու անիմաստ են «կառավարության նիստ» կոչվածները։ Քանիցս ասել եմ, որ կառավարությունը դատարկության անբովանդակությունը մշտապես փորձում է լցնել իր անհասկանալի ու անիմաստ լոլոներով, որպեսզի արհեստականորեն մարդկանց ուղեղները ցնդաբանություններով արդուկի։
Նիստն անհավես ու լոքշ վարում էր Գրիգորյան Մհերը։ Նենց տպավորություն էր, որ զոռով նստացրել էին՝ թե պտի խոսաս։ Բովանդակությանն ընդհանրապես անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։ Հարցերը «զեկուցվում» էին 5 րոպեում։ Արդեն ասեցի, որ 4 հարցից մեկը թատերականի ռեկտորի նշանակման թեման էր, մյուսներից թերևս առանձնացնենք Գնելի ավանդական ասֆալտի փող մուրալու դրվագը՝ էս անգամ 382 մլն»: