Արցախը բլոկադայի մեջ է, մարդը ավտոբուս նստելու և պատկերասրահ այցելելու քարոզչությամբ է զբաղված
БлогосфераՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Մարդ ինչքան պետք է անդարդ ու անտարբեր լինի, որ Արցախը 200 օրից ավել բլոկադայի մեջ լինի, հումանիտար աղետի շեմին լինի, Եռաբլուրում հայ նահատակների հուղարկավորություն լինի, բայց ինքը էդ նույն պահին ավտոբուս նստելու ու պատկերասրահ այցելելու էժան քարոզչությամբ զբաղվի։
Ի՞նչ ասեմ։
Հասնում է մեզ։
Ու սրան դեռ սատարող կա, հասկանո՞ւմ եք։
Բարոյականության ու արժեքային ճգնաժամի մեջ ենք բոլորս։
Ու սրա համար էլ դաժանորեն պատժվելու ենք։
Հայրենիք ու հազարավոր կյանքեր հանձնած ազգակործան կապիտուլյանտի գոյությունը փաստում է հայկականության արժեքների պարտության մասին»։