«Անկլավ» կոչվածները, որոնց բացահայտ ապօրինի փորձ է արվում հանձնել ադրբեջանցիներին, ունեն ռազմական առանցքային նշանակություն. Դանիելյան
Блогосфера«Անկլավ» կոչվածները, որոնց բացահայտ ապօրինի փորձ է արվում հանձնել ադրբեջանցիներին, ունեն ռազմական առանցքային նշանակություն, և այդպիսիք առնվազն այս փուլում պետք են ոչ թե մարդկանց բնակեցնելու, այլ ռազմական շահեկան հենակետեր կահավորելու համար (թե բա՝ հիմա մարդ չի ապրում, ինչի՞ են պետք): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Պետության տարածքն էլ որոշվում է ոչ թե զուտ գիտահանրամատչելի հանրագիտարաններով ու այլ դոկտրինալ կամ սիրողական աղբյուրներով, այլ նորմատիվ իրավական փաստաթղթերով, իսկ դրանց համաձայն՝ այդպիսիք կարող էին որոշակի չափագրումներից հետո հանձնվել միայն համարժեք տարածքի դիմաց, ինչը չի արվել ժամանակին, ուստի այդ հարցն այլևս չունի որևէ իրավական հիմք ....»,- գրել է նա։